Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հանրապետականը` դաշնակա-բոլշևիկյան սիմբիոզ

Քսաներորդ դարի մեր պատմությունն ավելի շատ նման է դրա տարբեր փուլերի «անհաշտ պայքարի», քան մեկ ընդհանուր քաղաքական պատմության իրար հաջորդող էտապների: Դաշնակցականները, բնականաբար, միֆականացնում, հերոսացնում են Առաջին Հանրապետությունը` ընդգծելով դրա բացառիկությունը ու մինչև հիմա հպարտանալով Սևրի դաշնագրով, «Մեծ Հայաստանի» տեսլականով, այսինքն` իրադարձություններով, որոնք այդպես էլ տեղի չունեցան: ՀՅԴ-ն երբեք չի ընդունելու իր քաղաքական պատասխանատվությունը, այն, որ Առաջին Հանրապետությունը խոցելի էր ոչ միայն արտաքին մարտահրավերների բերումով, այլ նաև ու գուցե ավելի շատ նրանով, որ դաշնակցական կառավարությունների քաղաքականությունն ադեկվատ չէր իրականությանը, ավելի գլոբալ` ՀՅԴ-ի գաղափարախոսությունն ու մաքսիմալիզմը հակադրվում են պետության կայուն զարգացման հրամայականին` գոնե այն իմաստով, որ մեր պետությունն ու ժողովուրդը` բոլոր հարևաններին հակադրվելու, նրանց հետ պատերազմելու ռեսուրս, պոտենցիալ չունեն:

Մինչև հիմա որևէ մեկը ռացիոնալ բացատրություն չի տվել, թե հայդատականությամբ ինչպես ենք տեղավորվելու գլոբալացող, բաց սահմաններ ենթադրող աշխարհում: Բայց նաև չունենք օտարին անվերապահորեն տրվելու, հանուն «ինտերնացիոնալիզմի» ցնորքի` տարածքներ օտարելու, մեր պատմությունն ուրանալու շռայլություն: Այն, ինչը բնորոշ էր սովետական, կամ ինչպես ընդունված է ասել` Երկրորդ Հանրապետության բոլշևիկյան իշխանություններին: Չնայած քաղաքական տարբեր օրակարգերին` թե դաշնակցականները, թե համայնավարները, դասական իմաստով, մաս չեն կազմում սոցիալիստական համաշխարհային շարժման մագիստրալ ուղղությանը և նրանց միավորում է ավտորիտար, մաքսիմալիստական մտածողությունը` թե գաղափարախոսության ու կառավարման, և թե պատմությունը ռևիզիայի ենթարկելու ու իրենց բացառիկության կեղծ թեզը ֆետիշացնելու առումներով:

Երկու կուսակցությունների համար էլ` քաղաքացին ոչ թե նպատակ է, այլ իրենց ագրեսիվ քաղաքականության, քարոզչության օբյեկտ, փորձադաշտ:

88-ի շարժումը բերեց նոր գաղափարներ, ձևավորեց արժեհամակարգ` համահունչ լիբերալ-դենոկրատիայի վրա խարսխված աշխարհակարգին: Այն ժամանակակից պետության կայացման բանաձև էր, որը մերժում էր դաշնակցական մաքսիմալիզմն ու պետության զարգացումը դիտարկում էր ոչ թե պատմության փաստաբանության գործառույթի և «Մեծ Հայաստանի» անիրական ծրագրի ծիրում, այլ հարևան երկրների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու հրամայականի համատեքստում:

Մյուս կողմից` 88-ի շարժումը բացառում էր «երրորդ ուժի» տեսությունը(այն անխուսափելի է թե դաշնակցականների և թե հայ բոլշևիկներ պարագայում, որովհետև Հայաստանն ինքնուրույն ներուժ չունի`«Մեծ Հայաստանը» կամ «պրոլետարիատի դիկտատուրան» կյանքի կոչելու համար) և իր բնույթով` հակակայսրական էր և հակասովետական: Նոր Հայաստանը կամ Երրորդ Հանրապետությունն արցախյան պատերազմում հաջողեցին հենց հակառակորդի հանդեպ ունեցած քաղաքակրթական առավելության, որպես պետություն` զարգացման ավելի կրեատիվ մոդելի կրող լինելու շնորհիվ:

Սակայն 88-ի արժեքները, գաղափարները միս ու արյուն չստացան, չբարձրացվեցին ինստիտուցիոնալ մակարդակի: Նոր հանրապետության հիմնադիրները չկարողացան ստեղծել նոր որակի պետություն, բաց թողեցին ԼՂ խնդիրը կարգավորելու պատմական պահը(դա պետք է արվեր հենց 1994–ի հրադադարից հետո), հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու հնարավորությունը:

Մենք աստիճանաբար պարպեցինք մեր քաղաքակրթական պոտենցիալը, 88-ի էներգետիկան, ինչը հանգեցրեց հակահեղափոխության` «հայկական թերմիդորականության»(1998-ի պալատական հեղաշրջում) հաղթանակին, Երրորդ Հանրապետության վախճանին(1999թ-ի հոկտեմբերի 27): Երրորդ Հանրապետությունը չկարողացավ նպաստել մեր քաղաքական պատմության ամբողջացմանը, «հավաքմանը»` ինքն իր մեջ պարունակելով հակադրության, ջրբաժանների, պատմությունը մասնատելու մեծ լիցք:

Այսօրվա Հայաստանը մեր բոլոր հանրապետությունների ժառանգորդն է` բացասական իմաստով. մենք չունենք արտաքին քաղաքականության պրագմատիկ օրակարգ` դարձյալ ապավինելով երրորդ ուժին և տրվելով նրա թելադրանքին, ներքին հարաբերություններում վերածնվել է Սովետը` բոլշևիկյան անհանդուրժողականությամբ (գեներալ Մանվել Գրիգորյանը ենթագիտակցաբար Սերժ Սարգսյանին անվանեց «վերջին բոլշևիկ»), և վերջապես` այս ամենն ամբողջանում է քրեաօլիգարխիայի դեմքով, որին բնորոշ է ազգային սնապարծությունը, «ազգային ջոջերի» և բնույթով բոլշևիկյան նոմենկլատուրայի «դաշինքը»: Ժանանակին դիսիդենտներին միավորող Հանրապետականը վերածվել է դաշնակա-բոլշևիկյան սիմբիոզի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում