Կաննի կինոփառատոնի՝ նշանակությամբ երկրորդ՝ «Հատուկ հայացք» մրցանակի է արժանացել իրանցի ռեժիսոր Մոհամեդ Ռասուլոֆի «Պատվախնդիր մարդը» ֆիլմը:
Մրցույթին մասնակցած 18 ֆիլմերից հատուկ մրցանակ է ստացել ռեժիսոր Մաթյե Ամալրիքի «Բարբարա» ֆլմը: լավագույն դերասանուհի ճանաչվել է Ժասմին Թրինքան Սերժիո Կաստելիտոյի «Fortunata» ֆիլմում խաղացած դերի համար:
Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակը ստացել է մեքսիկացի ռեժիսոր Միշել Ֆրանկոն «Ապրիլի դուստրերը» ֆիլմի համար: