Friday, 26 04 2024
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում

«Հայֆիլմ»-ի մասնավորեցումը ողբերգություն է. այս իշխանությունը չունի ազգային գաղափարախոսություն

Կառավարությունն օրերս հաստատեց Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ ծրագիրը, որով նախատեսվում է մասնավորեցնել 47 պետական ընկերություն, որոնցից 23-ը՝ սեփականաշնորհման նախկին ծրագրով: Այս ընկերությունների թվում է նախկին «Հայֆիլմ» կինոստուդիան:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում իր դիտարկումները և մտահոգությունները ներկայացրեց կինոռեժիսոր, հրապարակախոս Տիգրան Խզմալյանը: Նրա խոսքով՝ կինոն, իհարկե, նաև տնտեսություն է, բայց առաջին հերթին այն ազգային մշակույթ է:

«Կարելի՞ է արդյոք սեփականաշնորհել մշակույթը, դա անհնար է սեփականաշնորհել: Այն երկրները, որոնք ունեն քաղաքականություն, գաղափարախոսություն և ազգային արժեքներ ու արժանապատվություն, ունեն քաղաքական նպատակներ, նրանք գոնե կինոն չեն սեփականաշնորհում, որովհետև կինոն արտացոլում է ազգային գաղափարախոսությունը»,- նշեց կինոռեժիսորը:

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանի իշխանություններն այս քայլով ևս մեկ անգամ հաստատեցին, որ չունեն ազգային գաղափարախոսություն, ուստի պատրաստ են վաճառել կինոն. «Սա ողբերգություն է: Հայաստանում կինոն չի կարող գոյատևել որպես մասնավոր զբաղմունք, որպես մասնավոր բիզնես, մենք ԱՄՆ-չենք»:

«Մենք չունենք կինոյի հանդեպ պետական մոտեցում, չունենք կինոարտադրություն: Դրա վառ ապացույցն է, որ Եղեռնի 100-ամյակը ոչ մի արտացոլում չգտավ մեր կինոյում, նաև գրականության մեջ,- նշեց Տ. Խզմալյանը:- Մենք, որպես մշակույթ, որպես ազգային կինոարվեստ չկարողացանք խոսել աշխարհի հետ, չկարողացանք արտահայտվել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում