Ընդամենը մեկ շաբաթ առաջ Bitcoin կրիպտոարժույթի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ հասել էր կարևոր հոգեբանական նիշի՝ 2000 դոլարի, իսկ հիմա արդեն սահմանվել է նոր ռեկորդը։
Coindesk բորսայի տվյալներով՝ մայիսի 26-ին մեկ Bitcoin-ի արժեքը հասել է առավելագույն ցուցանիշի՝ 2791,70 դոլարի։ Ըստ այդմ՝ Bitcoin-ի շուկայական կապիտալիզացիան գերազանցել է 44.9 միլիարդ դոլարը։
Կրիպտոարժույթի փոխարժեքի աճի բռնկման գործոնների թվում անվանում են թրեյդերների ակտիվության մեծացումը, ինչպես նաև Ճապոնիայի կողմից շուկայի վրա ազդեցությունը, որպեղ ապրիլից ուժի մեջ է մտել կրիպտոարժույթի օրինականցման մասին օրենքը։