Wednesday, 08 05 2024
Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում ՌԴ Կուրգանի մարզում
Ողջունում և աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա
Շեշտվել է Օմանի Սուլթանության հետ ուղիղ չվերթեր ունենալու անհրաժեշտությունը
Կիլիկյան Հայաստան. ռազմական համակարգը
Թբիլիսիի հանրահավաքներում անկարգություններ են նախապատրաստվում. Վրաստանի ՊԱԾ
Նիկոլ Փաշինյանի «անսպասելի» գրառումը
14:45
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են երկրի վրա հերթական մասշտաբային հարձակման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Լուգանսկի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի կողմից նավթաբազայի և գազատարի գնդակոծության մասին
Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղեր աճ են արձանագրել
Այո՛, Վեհափառ Հայրապետը օրհնել է մեր շարժումը. Բագրատ Սրբազան
«Հայաստանը օգուտներ ունի ԵԱՏՄ-ին մասնակցությունից». Պեսկով
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
«Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն խաղաղության, կայունության և անվտանգության հարցերը Հարավային Կովկասում». Զախարովա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»․ Ռուբեն Ռուբինյան
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
13:30
Սի Ծինփինը մեկնարկել է պետական այցը Սերբիա
13:15
AstraZeneca-ն հետ է կանչել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը՝ հազվադեպ կողմնակի ազդեցությունները դատարանում ընդունելուց հետո
Իսրայելը բացել է Քերեմ Շալոմ հսկիչ անցակետը Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի համար
«Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը». Ամիրբեկով
Խաղաղություն՝ նոր սահմանազատում. պատերազմի սպառնալիքով սահմանազատում չի կարող լինել. Միքայել Սրբազան
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ
ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին
Կառավարությունն այս տարի 7.7 մլրդ դրամ է հատկացրել համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
Քաջարանից Սիսիան առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դառնալով 60 կմ. Գնել Սանոսյան

Դոն Պիպոյի և Վստրեչի Ապերի դեմ մահափորձն ու դրանց հետևանքները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ երկու հեղինակությունների նկատմամբ մահափորձ է ծրագրված եղել իրականացնել, ինչը կանխվել է: Թիրախում եղել են Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, և Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը: Երեկ հայտնի դարձավ, որ մահափորձի գործով երեք անձ է ձերբակալվել, որոնց գործողություններից «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:   Բայց մինչ այդ ներկայացնենք պաշտոնական տեղեկությունը, որը երեկ հայտնեց ՀՀ ոստիկանությունը: Ըստ այդմ, նրանք տեղեկացել են, որ մի խումբ զինված անձինք նախապատրաստվում են կատարել ծանր հանցագործություն՝ սպանություն, և այդ նպատակով բնակարան են վարձակալել Էջմիածին քաղաքում:

Վերջիններս ապօրինի կերպով ձեռք են բերել զենքեր և զինամթերք ու ձեռնամուխ եղել սպանության նախապատրաստական գործողություններին: Եվ ահա, մայիսի 24-ին՝ ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները խափանել են սպասվող ծանր հանցագործությունը` անակնկալի բերելով նշված բնակարանում գտնվող երեք անձանց:

Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են զենքեր և ռազմամթերք: Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ սույն գործը կքնվի ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչությունում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի` հանցափորձ, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով` սպանություն, որը կազմակերպվել է մի խումբ անձանց կողմից, և 235-րդ հոդվածի 2-րդ մասի` ապօրինի զենք, հատկանիշներով: Նկատեցի՞ք, ոչ մի խոսք չկա այն մասին, թե ովքեր են 3 անձինք, ի՞նչ ծագում ունեն, ինչո՞վ են զբաղվում:

Մահափորձի խորը արմատները  

Երեկ հրապարակել էինք, որ տեղի ունեցած մահափորձն իրականում խորն արմատներ ունի, այն գալիս է դեռ 2007 թվականից: Ըստ այդ ժամանակ շրջանառվող տեղեկությունների՝ Արամ Վարդանյանն ընկերների հետ նկատել է, որ պայթուցիկ է նետվում, և փորձել են ատրճանակով պաշտպանվել:

Եվս մեկ մահափորձ էլ ծրագրված է եղել Արամ Վարդանյանի հոր քառասունքի արարողության օրը: «Արգիշտի» ռեստորանի հարևանությամբ դարանակալվել են «քիլլերների» ջոկատները: Սակայն նրանք չեն հասցրել գործի անցնել, երբ հոգեհացի մասնակիցներից մեկի թիկնազորի ներկայացուցիչներին կասկածելի են թվացել այն ավտոմեքենաները, որոնց մեջ տեղավորված է եղել վարձու մարդասպանների 7-8 հոգանոց խումբը: Եվ ահա երրորդ դեպքն էլ տեղի ունեցավ մայիսի 24-ին, որը ըստ էության արդեն հիմնավորում է այն կասկածները, որ թիրախում հիմնականում եղել է Արամ Վարդանյանը: Թեև լուրեր կան, որ Դոն Պիպոն էլ է եղել ուշադրության կենտրոնում:   ArmLur.am-ը նաև տեղեկացավ, որ իրավապահները դուրս են եկել մահափորձն իրականացողների հետքի վրա:

Ըստ տեղեկությունների՝ այդ մարդիկ գտնվում են Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանևսկոյի վերահսկողության տակ: Այժմ լուրեր են պտտվում նաև այն մասին, որ Արտյոմ Կանևսկոյի մերձավորները ապրիլյան ընտրությունների շրջանում բավականին ակտիվ մասնակցություն են ունեցել, սատարել իշխող ուժին ու որպես փոխհատուցում կարծել են՝ կարող են «մարսել» 1-2 սպանությունը: Թե որքանով են այս լուրերը հավաստի, ցույց կտա ժամանակը:

Ձերբակալվածները խոստովանել են  

«Ժողովուրդ»-ին ծրագրված մահափորձից որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ ձերբակալվածները խոստովանել են, թե ովքեր են եղել իրենց թիրախում: Ավելին՝ մեզ տեղեկություններ հասան, որ երբ իրավապահները խուզարկություն են իրականացրել 3 հոգու կողմից վարձակալած բնակարանում, նրանց պատկանող հեռախոսների մեջ են եղել Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի և Արամ Վարդանյանի լուսանկարները, ինչը ըստ էության առավել հիմնավոր է դարձրել այն տեղեկությունները, որ վերոնշյալ անձանց նկատմամբ մահափորձ է ծրագրված եղել իրականացնել:   Պարզեցինք, որ ձերբակալված անձինք Վանաձոր քաղաքի բնակիչներ են, քաղաքում ունեն սեփական բնակարաններ, սակայն գործի բնույթից և իրենց տված առաջադրանքից ելնելով՝ բնակարան են վարձել էջմիածին քաղաքում, որտեղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիմաց հսկայական առանձնատուն ունի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն:

Սպանություն ծրագրած անձինք լավ հաշվարկել են, թե որտեղ կարող են բնակարան վարձակալել, նախապատրաստական աշխատանքներ իրականացնել, որպեսզի դարանակալեն և սպանեն Դոն Պիպոյին ու Արամ Վարդանյանին: Սակայն շաբաթը ուրբաթից շուտ եկավ:   Ի դեպ, մեզ լուրեր հասան նաև այն մասին, որ իրավապահ համակարգը երեկվա դրությամբ խիստ հսկողություն է իրականացնում նաև ձերբակալված անձանց ընտանիքների նկատմամբ՝ նրանց մերձավորների և մտերիմների անվտանգությունը ապահովելու համար, որպեսզի հետագայում վենդետա չլինի: Սրանով է պայմանավորված այն գաղտնապահությունը, որը ցուցաբերում են հայրենի իրավապահները՝ չհայտնելով քիլլերների անունները:

Չի բացառվում, որ այս ձերբակալություններով գործընթացը չավարտվի, թերևս առաջիկայում նոր ձերբակալություններն անխուսափելի կլինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում