Friday, 26 04 2024
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր

«Նաիրիտի» գույքի մի մասն աճուրդով վաճառվում է. Գոյացած գումարներով աշխատավարձ կվճարվի

Մի քանի օր առաջ՝ մայիսի 19-ին, կայացել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գույքի մասնակի աճուրդը: Աճուրդի են հանվել սարքավորումներ, հաստոցներ, պահեստամասեր (վենտիլների, փականների), քիմիական նյութեր, տարողություններ և այլն:

«Նաիրիտ»-ի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ սնանկությունից հետո օրենքը թույլ է տալիս որոշակի ապրանք հանել աճուրդի: Եվ այս աճուրդը հենց դրա շրջանակներում է: Թադևոսյանը նաև նշեց, որ աճուրդի են հանվում հիմնականում այն ապրանքները, սարքավորումները, որոնք գործարանին պետք չեն, և հնարավոր վերագործարկման պարագայում դրանց անհրաժեշտությունը չի լինի:

«Գործարանի ղեկավարության կողմից տարուց ավելի է՝ կա մշակված ցուցակ, որում ներառված են այն սարքավորումները, որոնք արտադրությանը ոչ պիտանի են, ու հիմա էլ հենց այդ ապրանքներն են հանվել աճուրդի, որ դրանից գոյացած գումարներով աշխատավարձ փակվի»,- ասաց Թադևոսյանը:

Թադևոսյանի խոսքով՝ արդեն իսկ երկու աճուրդ իրականացվել է, առաջիկայում մի քանի ամսվա մեջ նախատեսված է նաև երրորդ աճուրդը, որի ժամանակ կվաճառվեն ցանկում եղած մյուս սարքավորումները:

Չափիչ, ստուգիչ սարքերի արտադրամասի պետ Արմեն Մանուկյանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ աճուրդի հանվել են այն ապրանքները, սարքավորումները, որոնք պիտանի չեն: Բայց իրենց արտադրամասի մասով ևս ցուցակ են ներկայացրել, թե որ գույքն իրենց անհրաժեշտ չէ, որը կարելի է վաճառել: «Մենք ցուցակ ենք ներկայացրել, ցուցակը ամբողջ գործարանի, բոլոր արտադրամասերի մասով բավական մեծ է»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ աճուրդից գոյացած գումարները առաջին հերթին ուղղվելու են աշխատավարձերի վճարմանը ըստ կարևորության՝ գործարանի աշխատակազմ, գործարանի թոշակառու աշխատողների և հաշմանդամ աշխատողների աշխատավարձեր:

Եվ Թադևոսյանը, և Մանուկյանը մեզ հետ զրույցում պնդեցին, որ գործարանի վերագործարկումը անհրաժեշտութուն է: «Եթե կառավարությունը լավ մտածի, կտեսնի, որ գործարանը պիտանի է վերագործարկման համար, և մեր ուժերով կարող ենք այն աշխատեցնել: Գործարանը եթե աշխատի, բավական մարդ և՛ աշխատանք կունենա, և՛ ապահովված կլինի: Իսկ դա կնպաստի արտագաղթի թվերի կրճատմանը»,- ասաց Մանուկյանը

Հիշեցնենք, որ անցած տարի նոյեմբերի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց սնանկ ճանաչել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն: «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դեռևս 2015-ին դիմել էր դատարան՝ «Նաիրիտ»-ը սնանկ ճանաչելու պահանջով: Դատարան ներկայացրած դիմումով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007թ. հոկտեմբերի 16-ի թիվ 422-Ն որոշմամբ հաստատված՝ էլեկտրաէներգիայի առքուվաճառքի պայմանագրի օրինակելի ձևին համապատասխան՝ 2009թ. մայիսի 26-ին ՀԷՑ-ի և «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի միջև կնքվել է էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիրը, սակայն գործարանը չի կատարել իր պարտավորությունները՝ վճարումները:

Հիշեցնենք նաև, որ Համաշխարհային բանկը վերջին անգամ «Նաիրիտ»-ում անցկացրած աուդիտից հետո բացասական եզրակացություն տվեց գործարանի վերագործարկման հետ կապված: Չնայած ՀԲ-¬ի բացասական եզրակացությանը` «Նաիրիտի» մասնագետները վստահ են, որ գործարանի մասնակի վերագործարկում հնարավոր է նույնիսկ ներկա տեխնիկական ապահովվածության պարագայում, եթե կատարվեն որոշակի ներդրումներ: Անցած տարի գործարանում հրավիրված քննարկման ժամանակ «Նաիրիտի» գլխավոր տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը հայտնեց, որ ՀԲ ուսումնասիրության համաձայն` գործարանի պարտավորությունները գերազանցում են 121 մլրդ դրամը (շուրջ 250 մլն դոլար), որի մեջ մտնում է ԱՊՀ Միջպետական բանկի չմարված վարկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում