Չինաստանի Բնագիտության պետական ֆոնդը գիտությունների ակադեմիան 23,3 մլն դոլարին համարժեք գումարի չափով ֆոնդ են ստեղծել չորս գիտական արբանյակների զարգացման համար: Այդ մասին հայտնու է Sinhua գործակալությունը:
Նշվում է, որ ֆոնդի միջոցները կտրամադրվեն մութ մատերիայի մասնիկները փնտրող սարքի զարգացմանը:
Ֆոնդը կֆինանսավորի նաև նեյտրոնային աստղերի ուսումնասիրությունը և կզբաղվի միկրոձգողականության և տիեզերական բիոբժշկության ոլորտների ուսումնասիրություններով: