Friday, 26 04 2024
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ

«Ծառուկյան» դաշինքը երկու քարի արանքում է հայտնվել. «Ելք»-ի հետ քաղաքական բախումը չի բացառվում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանն ու նրա ղեկավարած խորհրդարանական խմբակցությունը «կրակն» են ընկել: «Ձևով` ընդդիմություն, բովանդակությամբ` իշխանություն» երկընտրանքի մեջ այս ուժը մերթ աջ է խփվում, մերթ` ահյակ, քանզի չգիտե ինչպես իրեն դրսևորել` միանալ «Ելքին» և հանրությանը ներկայանալ ընդդիմադի՞ր, թե՞ պահպանել երբեմնի «այլընտրանքի» կարգավիճակը: Ասել է` այլընտրանք և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը, փաստորեն, անհայտ կարգավիճակ:

Առավել ուշագրավ են «Ծառուկյան» դաշինքի և «Ելքի» հարաբերությունները: Վերջինս հրապարակավ ամեն կերպ փորձում է «Ծառուկյան» խմբակցությունը բերել ընդդիմադիր դաշտ, որպեսզի իրենց օրենսդրական նախաձեռնությունների համար առավել պատկառելի ձայներ ապահովեն ու, ի վերջո, ցույց տան, որ իրենք կողմ են խորհրդարանական ընդդիմության միասնականությանը:

Սակայն սա ընդամենը մեդալի մի երեսն է: Իրականում, մեր տեղեկություններով, «Ելքում» բավականին քամահրանքով են խոսում ընդդիմադիր այս ուժի մասին և հայտարարում, թե որքան նրանց «դեմքը» հանրությանը պարզ դառնա, այնքան իրենք կշահեն ու կհամարվեն միակ ընդդիմություն: Ի դեպ, «Ելք»-ականները չեն բացառում, որ ինչ-որ պահի կարող է և քաղաքական բախում լինել նրանց միջև, քանզի անդրանիկ նիստը ցույց տվեց, որ ընդդիմադիրների համագործակցությունը շատ դժվար է ստացվելու:

Մյուս կողմից էլ, Գագիկ Ծառուկյանի թիմում «Ելքն» ընդունված չէ: Անկախ այն հանգամանքից, որ Ծառուկյանի սիրտը հեչ դեպի ընդդիմություն չի «քաշում», նրանք հատկապես «Ելքի» հետ չեն ցանկանում միևնույն կաթսայում «եփվել»:

Բացի այդ, «Ծառուկյան» խմբակցության անդամները խիստ անհարմար վիճակում են հայտնվում, երբ ընտրում են ոչ թե «Ելքին», այլ իշխանությանը: Երկու քարի արանքում հայտնված այս ուժը թե որքան կարող է դիմակայել իշխանությանը և «Ելքի» ընդդիմանալու պահանջներին, դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ խորհրդարանում պատկառելի ներկայացվածություն ունեցող այս թիմը բնավ ցանկություն չունի մյուս ընդդիմադիր գործընկերոջ հետ նույն «թելը թելելու»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում