Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հերթական անգամ զվարճացրել է վիրտուալ հանրությանը՝ մարզահագուստով վազելով ուսանողների բազմության միջով, ովքեր ավարտական երեկո էին նշում Վանկուվերում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Չնայած տեղի ունեցածի արտաքուստ պատահականությանը՝ ուսանողները խնդրել են վազող վարչապետին կադր ներթափանցել՝ ասես չկանխամտածված։ Թրյուդոն նրանց չի մերժել, արդյունքում ուսանողները ստացել են համացանցային փառքի իրենց մասնաբաժինը։