Ճապոնիան անհրաժեշտ է համարում Հյուսիսային Կորեայի հարցում միավորվել ոչ միայն Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի, այլև Ռուսաստանի և Չինաստանի հետ: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:
«Չնայած համաշխարհային հանրության զգուշացումներին՝ մեկ շաբաթում երկրորդ անգամ Հյուսիսային Կորեան նորից բալիստիկ հրթիռ է արձակել: Դա մարտահրավեր է աշխարհին, որը խաթարում է խաղաղ լուծման համար (Կորեական թերակղզու խնդիրների) համաշխարհային հանրության ջանքերը: G7-ի գագաթնաժողովում այս շաբաթ մենք մտադիր ենք բարձրացնել Հյուսիսային Կորեայի հարցը որպես գլխավոր խնդիրներից մեկը և միանշանակ ազդանշան ուղղել: Բնական է համագործակցությունը Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի հետ, բայց կարևոր է նաև Ռուսաստանի և Չինաստանի հետ փոխգործակցել»,- ասել է Սինձո Աբեն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հյուսիսային Կորեան կիրակի նորից հրթիռ է արձակել Փհյոնան-Նամդո նահանգի Պուչկհան շրջանից: Հարավկորեացի զինվորականների գնահատմամբ՝ հրթիռը միջմայրցամաքային չի եղել, 500 կմ է անցել:
Նշվում է, որ հրթիռն արձակվել է արևելյան ուղղությամբ տեղի ժամանակով 16.59-ին (մեր ժամանակով՝ 11.59):