Monday, 13 05 2024
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը

Էրդողանը ձեռնունայն վերադարձավ Վաշինգտոնից. ամերիկացիները ձգում են Թուրքիայի զսպաշապիկը

 

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում խոսել է Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահների՝ մայիսի 16-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման և ընդհանրապես թուրք-ամերիկյան հարաբերությունների, Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին:

– Պարոն Հովսեփյան, ի՞նչ հարցեր են քննարկել Թրամփը և Էրդողանը, ի՞նչ արդյունքներ են գրանցել բանակցությունները: Մասնավորապես, ի՞նչ արդյունքների կարողացել հասնել Թուրքիայի նախագահը՝ Թուրքիայի համար կարևոր հարցերի առնչությամբ:

– Դեմ առ դեմ հանդիպումը ԱՄՆ նախագահի հետ չափազանց կարևոր էր պաշտոնական Անկարայի համար: Անշուշտ, Թուրքիան լուրջ սպասելիքներ ուներ այս հանդիպումից: Հիշում ենք նաև այն, որ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո Թուրքիայի իշխանությունները դրականորեն էին տրամադրված նոր վարչակարգի նկատմամբ և փորձում դրանով հետագայում լուծում տալ վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած խնդիրներին:

Դատելով այցի մասին տեղեկություններից՝ չենք կարող խոսել որևէ առարկայական արդյունքի մասին: Պատճառը նաև այն է, որ հանդիպումը շատ կարճ է տևել՝ մոտ 20 րոպե, թեև Թուրքիայի բանակցային պայուսակում բավական լուրջ, կարևոր խնդիրներ կային: Բարդագույն այդ խնդիրները չէին կարող 20 րոպեի ընթացքում քննարկվել: Մասնավորապես, Թուրքիայի համար առաջնահերթ խնդիր է ԱՄՆ-ի ռազմական աջակցությունը Սիրիայի հյուսիսում քրդական ժողովրդական պաշտպանության ուժերին: Էրդողանի այցից ընդամենը մի քանի օր առաջ Թրամփը որոշում էր կայացրել քրդերին զենքի նոր խմբաքանակ մատակարարելու մասին: Այս համատեքստում են հետագա գործողությունները Ռակկայում, սրանում Թուրքիայի մասնակցության ձևաչափի հարցը և ընդհանրապես ռազմագործողությունները, քրդական ուժերի ներգրավվածությունը: Մյուս կարևորագույն խնդիրը Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու հարցն է: Երկար ժամանակ Թուրքիան համառորեն փորձում է հասնել դրան, բայց որևէ արդյունքի չի հասնում:

Այսպիսով, Էրդողանը բավական լուրջ, բարդագույն խնդիրների փաթեթով էր մեկնել Վաշինգտոն, բայց կարծում եմ, որ սրա հետ կապված՝ առարկայական արդյունքները շոշափելի չեն: Չեմ կարծում, որ Թուրքիան հասել է այն նպատակներին, որի համար Էրդողանը լիահույս գնում էր Միացյալ Նահանգներ:

– Այսինքն՝ եթե հանդիպումն ընդամենը 20 րոպե է տևել, պետք է ենթադրել, որ լուրջ քննարկում չի եղել, Էրդողանը չի կարողացել հասնել էական արդյունքների:

– Միանշանակ այո: Նման կարճ ժամանակահատվածում ոչ միայն չէին կարող քննարկվել վերջին տարիներին Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում ստեղծված լուրջ խնդիրները, հակասությունները, այլև առավել ևս հնարավոր չէր 20 րոպեում համաձայնության հասնել այդ հարցերի շուրջ: Այլ բան է, որ հանդիպումից հետո՝ մամուլի ասուլիսի ժամանակ, որոշակի հայտարարություններ արվեցին, բայց այդ հայտարարությունները պետք չի դիտարկել իրական քաղաքական գործընթացներում տեղի ունեցող զարգացումների համատեքստում: Հայտարարություններում մի բան կարող է ասվել, բայց իրական պրոցեսները բոլորովին այլ կարող են լինել: Օբամայի նախագահության շրջանում հարաբերությունները Թուրքիայի հետ էլ ավելի էին սրվել, և պաշտոնական Անկարան հարաբերությունների վատթարացումը կապում էր Օբամայի նախագահության հանգամանքի հետ, բայց իրականում նույն հռետորաբանությունը կիրառվել է նաև Օբամայի վարչակազմի կառավարման տարիներին՝ ռազմավարական դաշնակիցներ, PKK-ի (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն) դեմ պայքար և այլն, և այլն: Ուստի չեմ կարծում, որ սա բեկումնային կամ «պատմական» հանդիպում էր, ինչպես Անկարան էր սպասում:

Այդուհանդերձ, հարկավոր է հաշվի առնել մի քանի գործոններ, թե ինչու է այդպես: Առաջինը, ԱՄՆ վարչակարգի ներսում կան բավական լուրջ խնդիրներ. կան խմբավորումներ, թևեր, որոնք ոչ միայն մրցակցում են իրար հետ, այլև ունեն տարբեր պատկերացումներ: Ընդ որում, խոսքն այն խմբավորումների մասին է, որոնք բավական լուրջ դեր են խաղում որոշումների կայացման գործընթացում: Մասնավորապես՝ Պետդեպարտամենտի, ուժային, հատուկ ծառայությունների և այլ համակարգերում: Վարչակարգի մեջ կան թևեր, որոնք այլ պատկերացումներ ունեն այն խնդիրների մասին, որոնք բարձրաձայնում է Անկարան:

Երկրորդը, պետք է փաստել, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում այնպիսի ծանր բեռ է կուտակվել, որ հնարավոր չէ դրանք հաղթահարել նման հանդիպումների ձևաչափով, կարճաժամկետ: Միացյալ Նահանգներն այնպիսի լծակներ է ձեռք բերել, որոնք չեն տեղավորվում Թուրքիայի շահերի մեջ, սակայն չափազանց կարևոր են Վաշինգտոնի համար, մասնավորապես՝ Սիրիայի հյուսիսում քրդական ինքնապաշտպանական ուժերի հովանավորումը և սպառազինումը, որը պայմանավորված է «Իսլամական պետության» դեմ ամերիկյան ռազմավարությամբ: Որպես դաշնակից՝ Միացյալ Նահանգները չի կարող հրաժարվել այդ կարևոր լծակից:

– Կարծում եք, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների բարդացումը պայմանավորված է ԱՄՆ-ի բազմավեկտոր քաղաքականությա՞մբ, որովհետև Միացյալ Նահանգները սովորաբար սիրում է «խաղադրույք անել» ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի խաղացողների վրա, այլ կերպ ասած՝ դաշնակցում է Մերձավոր Արևելքի տարբեր, հաճախ իրար հետ հակադիր շահեր ունեցող երկրների և ուժերի հետ:

– Կարող ենք նաև այդպես մեկնաբանել: Միացյալ Նահանգներն այն գերտերությունն է, որը պատկերավոր ասած՝ կարող է իրեն նման շքեղություն թույլ տալ: Բայց մյուս կողմից՝ պետք է հաշվի առնենք նաև Թուրքիայի քաղաքականությունը, որովհետև ի տարբերություն նախորդ տարիների՝ բավական լուրջ տեղաշարժեր են կատարվել թուրք-ամերիկյան հարաբերությունների տրամաբանության մեջ, և Թուրքիան փորձում է իր արտաքին քաղաքականության մեջ հանդես գալ ավելի ինքնուրույն և անկախ դիրքերից, ինչն, անշուշտ, որոշակի հակասություններ է առաջացնում Արևմուտքի և մասնավորապես ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Կարող ենք նաև ասել, որ այս տարիներին Միացյալ Նահանգները, հանդիսանալով Թուրքիայի դաշնակիցը, զսպման տարբեր մեխանիզմներ է կիրառել Թուրքիայի նկատմամբ: Իսկ վերջին շրջանում տեսնում ենք, որ այդ զսպման մեխանիզմները ոչ միայն ուժեղացել են, այլև լուրջ խնդիրներ են ստեղծել երկկողմ հարաբերություններում:

– Ձեր կարծիքով՝ Էրդողանը չի՞ կարողացել Թրամփի հետ բանակցություններում օգտագործել Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները խորացնելու խաղաքարտը կամ նույնիսկ սպառնալիքը՝ ամերիկացիներից զիջումներ կորզելու նպատակով:

– Անկասկած Անկարան մշտապես շահարկել է այդ խաղաքարտը՝ փորձելով օգտագործել մի կողմի համար ոչ ցանկալի գործողությունները՝ մյուս կողմից իր համար շահավետ զիջումներ ստանալու նպատակով, բայց այս պարագայում չեմ կարծում, որ դա օրակարգային խնդիր է Միացյալ Նահանգների համար: Որքան էլ Թուրքիան փորձի խաղադրույք կատարել այդ գործոնի վրա, այնուամենայնիվ դա չի տա սպասված արդյունքը, որը կբավարարի Թուրքիային: Անշուշտ, Թուրքիան անընդհատ փորձում է խաղարկել իր՝ ամերիկյան շահերին ոչ համահունչ վարքագիծը կամ քաղաքականությունը, ինչպես, օրինակ, Ռուսաստանի կամ Չինաստանի հետ հարաբերությունների պարագայում: Երկկողմ հարաբերություններում շատ լուրջ խնդիրներ կան, որոնք հաղթահարելը բավական երկար ժամանակ կպահանջի:

– Այցի օրը Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ տեղի է ունեցել միջադեպ՝ Էրդողանի թիկնապահները հարձակվել և բռնության են ենթարկել Թուրքիայի նախագահի դեմ կազմակերպված բողոքի ցույցի մասնակիցներին: Սա կարո՞ղ է ազդել թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա, ունենալ հետևանքներ:

– Չեմ կարծում, թե միջադեպը ազդեցություն կունենա պաշտոնական հարաբերությունների վրա, բայց անշուշտ էապես կազդի իմիջի, Թուրքիայի վարկանիշի առումով, տեղեկատվական հարթության մեջ: Ամեն դեպքում միջազգային ողջ լրահոսը հեղեղված էր այդ իրադարձություններով, և կրկին Էրդողանը իր պաշտոնական այցի ժամանակ հայտնվում է բռնության միջադեպի կիզակետում, որին ուղղակիորեն ներգրավված են Էրդողանի թիկնապահները: Սա նորություն չէ, արդեն որերորդ անգամ Էրդողանի անվտանգության աշխատակիցները նման պահվածք են ցույց տալիս՝ հայտնվելով սկանդալի կիզակետում: Նմանատիպ միջադեպ գրանցվել էր Էրդողանի՝ նաև 2016-ին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ:

Արամ Սարգսյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում