Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ռոբսոնի կործանիչ հետևանքները. պետք է հարցաքննել Քոչարյանին և Սերժ Սարգսյանին

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Օրերս Հայաստանի ներդրողների ակումբի անդամներից մեկը՝ Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը, Չեխիայում ձերբակալվել է «օրենքով գողերի» հավաք կազմակերպելու ժամանակ: Նա ունեցել է նաև դիվանագիտական անձնագիր, որի կապակցությամբ արտաքին գործերի նախարարությունն արդեն տարածել է հաղորդագրություն: Որքանո՞վ է նպատակահարմար այսպիսի անհատներին դիվանագիտական անձնագիր տալը, դուք այստեղ խնդիր չե՞ք տեսնում՝ միջազգային հարթակում Հայաստանի հեղինակության հետ կապված:

-Խնդիր տեսնում եմ, իրապես անհասկանալի է, թե դիվանագիտական ներկայացուցչություններում ում են նշանակում, ինչ չափանիշներով են նշանակում: Պարբերաբար դիվանագիտական ներկայացուցիչների գործունեության մասին ԶԼՄ-ներով հաղորդումներ են ներկայացնում Ուկրաինայում, Բելառուսում, Թուրքմենստանում Լեհաստանում, որտեղ Հայաստանի նախկին դեսպանի հետ կապված հարցեր կային, սա մեկ այլ հարց է, որի լուծման միակ տարբերակն այն է, որ հատկապես դեսպանը նշանակվի ԱԺ-ի կողմից՝ ինչպես ԱՄՆ-ում է: Մեզ մոտ Օրենսդիր մարմինը որևէ մասնակցություն չունի դիվանագիտական ներկայացուցիչների նշանակման գործում:

Ձեր նշած փաստի հետ կապված երևույթը բոլորովին այլ է: Երեկ Ռուբեն Թաթուլյանը հայտարարեց, որ իրեն չեն ձերբակալել, ամեն ինչ նորմալ է… Խոսքը չի վերաբերում ձերբակալելուն կամ չձերբակալելուն, խոսքը վերաբերում է քրեական աշխարհի ներկայացուցիչ լինելու հանգամանքին, և երկրորդ՝ քրեական աշխարհի ներկայացուցիչ լինելով հանդերձ՝ իշխանությունների հետ սերտ հարաբերությունների մեջ լինելուն:

-Նկատի ունեք այն լուսանկարները, որոնք համացանցում տարածվե՞լ էին:

-Այո՛: Մինչ այդ լուսանկարներ կային, որտեղ Սերժ Սարգսյանն էր՝ Իսպանիայում գործարարներից մեկի հետ, որին ձերբակալել էին փողերի լվացման հետ կապված հարցով: Այսինքն՝ մենք ունենք լուրջ խնդիր, որը ես համարում եմ ազգային անվտանգության հետ կապված հարց և պետության անվտանգության հետ կապված հարց, որ քաղաքական իշխանությունը, հանձին հանրապետության նախագահի, անմիջականորեն համագործակցում է քրեական աշխարհի հետ:

Կա կարծիք, որ քրեական աշխարհի ներկայացուցիչ լինելու հանգամանքը կարևոր չէ, կարևորը ֆինանսական ներդրումն է: Բայց այդ դեպքում մենք գործ ունենք ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների ներդրման հետ, որը կոչվում է փողերի լվացում: Դրանով Հայաստանը դառնում է միջազգային կոռուպցիոն համակարգի բաղկացուցիչ մասը:

Եվ սա պետք է հանդիսանա Գլխավոր դատախազության, ԱԱԾ-ի, ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի, Հատուկ քննչական ծառայության առաջնահերթ խնդիրը: Պետք է անհապաղ քրեական գործ հարուցվի և հարցաքննեն՝ սկսած Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից…

Բոլոր ներդրողների հետ կապված պետք է լուրջ ստուգում կատարվի՝ նրանց գումարների ծագումն օրինական հիմք ունի՞, թե՞ ոչ… Ս. Սարգսյանը հայտնվել է անհարմար վիճակի մեջ, ստիպված է բացատրություն տալ, իհարկե մենք գիտենք, որ նա բացատրություն տալու բնավորություն չունի, բայց իմ հարցը հասցեագրված է Գլխավոր դատախազությանը. «Ինչո՞ւ եք անգործ նստած, ծպտուն չեք հանում…

Մենք պատրաստվում ենք հաղորդում տալ Գլխավոր դատախազությանը և Ազգային ավտանգության ծառայությանը, որ քննության առարկա դարձնեն նախագահ Ս. Սարգսյանի և վարչապետ Կ. Կարապետյանի՝ քրեական աշխարհի հետ համագործակցության վերաբերյալ հարցը: Հայաստանը դառնում է քրեական աշխարհի ներկայացուցիչների ազատ գործողության տարա՞ծք. սա արդեն կդառնա ոչ թե պետություն, այլ քրեական իշխանության և քրեական տնտեսություն ունեցող մարմին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյությում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում