Եվրոպան վստահ է, որ Իրանի հետ միջուկային գործարքը հանդիսանում է միջուկային զենք ստանալուց Թեհրանին զսպելու լավագույն տարբերակը, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը, հայտնում է RIA Novosti-ն:
Նրա խոսքերով` երբեմն դիրքորոշումների համընկնումը «տարբերվում է ճիշտ ռազմավարության որոշումում»:
«Օրինակ՝ Եվրոպայում մենք վստահ ենք, որ Իրանի հետ միջուկային գործարքը Իրանի միջուկային զենք ստանալուն խոչընդոտելու լավագույն տարբերակն է: Այստեղ, Վաշինգտոնում, ավելի թերահավատորեն են տրամադրված: Դրանք լուրջ քաղաքական հարցեր են»,- ասել է նա, ելույթ ունենալով հինգշաբթի օրը՝ Վաշինգտոնում: