Friday, 26 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում

Բաբլոյանը՝ կոնսենսուսային տարբերակ Սարգսյան-Կարապետյան տանդեմի համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ  Կարեն Քոչարյանը։

– Պարոն Քոչարյան,  ՀՀԿ-ն որոշել է  վեցերորդ գումարման Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Արա Բաբլոյանի թեկնածությունը։ Մամուլը տարբեր անուններ էր շրջանառում. ըստ Ձեզ՝ ինչո՞ւ որոշվեց կանգ առնել հենց Բաբլոյանի վրա։

Արա Բաբլոյանը կոմպրոմիսային ֆիգուր է բոլորի համար։ Հանրապետականի ներսում մարտի սկզբին հայտարարվեց ինքնամաքրման մասին. ճիշտ է,  Բաբլոյանը երիտասարդ չէ, բայց հին հանրապետականների հետ չի ասոցացվում։  Այս առումով հասարակության համար ընկալելի է՝ բժիշկ է, ինտելիգենտ, թաթախված չէ կոռուպցիոն, քաղաքական տարբեր ինտրիգների մեջ։ Բացի այդ՝ խնդիր չունի այլ ուժերի, օրինակ՝ «Ծառուկյան», «Ելք» դաշինքների,  առավել ևս՝ Դաշնակցության հետ։  Եվ ամենակարևորը՝ կոմպրոմիսային ֆիգուր է հենց Հանրապետական կուսակցության ներսում, այսինքն՝ ՀՀԿ-ում գործող, բայց չերևացող տարբեր խմբավորումներից որևիցե մեկի անդամ չէ և ընդունելի է բոլորի համար։ Ես կարծում եմ նաև, որ կոնսենսուսային է Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան տանդեմի համար։

– Շատ է խոսվում այն մասին, որ ավագանու ընտրություններից հետո վարչապետի գործոնը ՀՀԿ-ի ներսում էլ ավելի թուլացավ։ Վարչապետը չուներ իր թիմը խորհրդարանական ընտրություններում, չունեցավ Երևանի ավագանու ընտրություններում։ Համակարծի՞ք եք, որ 2018-ին ընդառաջ՝ Կարապետյանի դիրքերը կուսակցության ներսում  գնալով ավելի են թուլանում։

– Ես այդպես չեմ մտածում։ Ի՞նչ է նշանակում, ուզում եք ասեք՝ վարչապետի դիրքերը թույլ էին, հիմա ավելի՞ են թուլանում. ես ընդհանրապես այդպես չեմ կարծում։

– Իսկ Կարապետյանը կհասցնի՞ձևավորել իր թիմը մինչև 2018 թվականը։

– Դուք այդ հարցը տալիս եք այն կոնտեքստում՝ իբրև վարչապետն առանձին է, բայց ես այդպես չեմ մտածում։ Ես կարծում եմ՝ Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը տանդեմ են,  և ոչ թե առանձին են ու առանձին թիմ ձևավորելու անհրաժեշտություն կա։

– Կարծում եք՝ 2018-ից հետո վարչապետը կշարունակի՞ պաշտոնավարել։

– Ես հիմա այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Բայց ես մի բան գիտեմ՝ երբ օրերս վարչապետին հարցրին՝ Սերժ Սարգսյանն ինչ-որ քայլեր անո՞ւմ է 2018-ից հետո  վարչապետ դառնալու համար, նա պատասխանեց՝ ոչ, այդպիսի քայլեր չի տեսնում։ Հիմա մի կողմ դնենք Կարեն Կարապետյանին։ Վահրամ Բաղդասարյանին հարցնում են՝ դուք տեսնում եք, որ Սերժ Սարգսյանն անի ինչ-որ քայլեր 2018-ից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար, Վահրամ Բաղդասարյանը պատասխանում է՝ ոչ։ Շատ լավ իմանալով հայկական իրականության ուղղահայացը՝ ասեմ՝  եթե Վահրամ Բաղդասարյանը դա ասելու «դաբրո» չունենար, երբեք նման կտրուկ ձևով չէր արձագանքի։

– Այսօր 6-րդ գումարման  խորհրդարանը սկսեց իր աշխատանքը։  Ծառուկյանի շուրջ ստեղծված աղմուկի, «Ելք»-ի մանդատները վերցնելու, ընտրությունները լեգիտիմ համարելու  մեղադրանքների ֆոնին՝ մենք կարո՞ղ ենք այս խորհրդարանից դրական ակնկալիքներ ունենալ։

– Իսկ ովքե՞ր էին «Ելքին» մեղադրում մանդատները վերցնելու մեջ։

– Նույն Զարուհի Փոստանջյանը, ՕՐՕ-ն, Հայ ազգային կոնգրեսը…

– Եթե իրենք անցնեին խորհրդարան՝ չէի՞ն վերցնելու մանդատները։ Եթե ձեր նշած բոլոր մեղադրողները  անցնեին խորհրդարան՝ վազելով վերցնելու էին մանդատները։

Ինչ վերաբերում է դրական ակնկալիքներին, ապա չպետք  է այդպիսի ակնկալիքներ ունենանք խորհրդարանից։ Ես արդեն ասացի՝ մենք բոլորս շատ լավ գիտենք, թե Հայաստանում քաղաքական համակարգն ինչպիսին է, ուստի դրական ակնկալիք պետք է սպասել միայն այն դեպքում, եթե դրսևորվի քաղաքական կամք իշխանության կողմից։ Տվյալ դեպքում՝ իշխանության ամենաբարձր ատյանի կողմից։ Մնացածից ոչինչ կախված չէ, միայն քաղաքական կամքի դրսևորում է պետք, մնացածը կատարող են։ Կասեն՝ աջ, կգնան աջ, կասեն՝ ձախ, կգնան ձախ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում