Monday, 13 05 2024
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան

Հայաստանը Մաքսային միություն է գնում Միացյալ Նահանգների ցանկությամբ. Աշոտ Մանուչարյան

Սա նոր սկսված պատերազմ է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, վերլուծաբան Աշոտ Մանուչարյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությանը. «Շատերը այդ ստորագրությունը համարեցին խնդրի ավարտ, ամբողջ Հայաստանը չորս-հինգ տարի ապրում էր այդ հարցով, թե որ ուղին կընտրվի՝ Ռուսաստան, թե Եվրոպա… սա նոր սկսված պատերազմի սկիզբ է: Նախկինում կողմերը հույս ունեին, որ հանգիստ, հանդարտ ամեն ինչ կլուծվի, և մեկ էլ կատարվեց այն, ինչ կատարվեց: Անկասկած Ռուսաստանը գործածեց այն, ինչ խոսվում էր շատերի կողմից, շատ կոշտ մեթոդներ է օգտագործել: Չորս տարի ամբողջ հայաստանյան պրոպագանդան այն էր, թե ինչպես ենք գնում Եվրամիություն, մեկ էլ հանկարծ` այլ բան է որոշվում, սա միանշանակ եղել է կոշտ ազդեցության ներքո»:

Մանուչարյանի գնահատմամբ` այն, ինչ կատարվում է, միայն տեսքով է տնտեսական, իրականությունը շատ ավելի խորն է` աշխարհաքաղաքական, ռազմական և քաղաքական է. «Ճնշումը Ռուսաստանի անսպասելի էր քաղաքական դաշտի համար, բայց անսպասելի չէ Արևմուտքի և մասնավորապես Միացյալ Նահանգների համար, որ տեր ու տիրական են Հայաստանում արդեն երկար տարիներ:
Միացյալ Նահանգները երկու խնդիր ունի Հայաստանում. առաջին` պետական ապարատը վարի իր շահերից բխող քաղաքականություն, երկրորդ, որ այդ պետական ապարատը պահպանի իր դիրքերը:

Հայաստանը կարող էր շարունակել Միացյալ Նահանգների ընդունած քաղաքականությունը, բայց դա կարող էր բերել Ռուսաստանի կողմից շատ լուրջ հակահարվածի` իշխանությունից կզրկեին պետական ապարատը, սա թույլ չտալու համար կայացվեց այս որոշումը»:

Բանախոսի դիտարկմամբ` մեզ սպասվում է թեժ սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր, և իրավիճակը կշարունակվի այնքան, մինչև որոշակիություն մտցվի: Նրա կարծիքով` Եվրոպան մեզ համար շատ կարևոր ուղղություն է, պետք է գնալ այդ ուղղությամբ, բայց այն չպետք է խառնել Եվրամիության հետ, որը, ըստ նրա, նույն ԱՄՆ է:

Պարոն Մանուչարյանից հետաքրքրվեցին՝ Մաքսային միությանն անդամագրվելը նշանակո՞ւմ է արդյոք վերադարձ դեպի Խորհրդային միություն. «Խորհրդային միությունը այնպիսի գերեզմանական ձայնով է ասվում կարծես դրանից վատ բան չկա: Խորհրդային միությունը շատ բացեր ուներ, բայց անհամեմատելի է այն ամենի հետ, ինչ այսօր կա աշխարհում: Հիմա այստեղ լուծվում է Հայաստանի ճակատագիրը, մարդիկ իրար պատրաստ էին գնդակահարել Եվրամիություն և Ռուսաստան հակառակ կարծիքների համար: Ես կարևորում եմ ազատամարտիկների այն գործունեությունը, որ սկսվել է… մենք կարող ենք ֆիզիկական և զինված բախման հասնել: Եթե չկարողանան այդ բանն անել, արևմուտքի համակարգերը բարձրացրել են սոցիալական համակարգի հարցը, դա կբերի»:

Ինչ վերաբերում է ներքաղաքական դասավորվածությանը, ապա ըստ Մանուչարյանի գնում է ուժերի հսկայական կոնսոլիդացիա երկու կողմից, սակայն վերջինս դժվարացավ նշել՝ բախման կհասնի՞ իրավիճակը, թե՞ ոչ թե ոչ:

Հարցին՝ ինքն անձամբ կողմ էր, որ Հայաստանը ոչ անդամագրվեր Մաքսային միությանը, ոչ էլ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրեր, Մանուչարյանը պատասխանեց. «Եթե ես լինեի, ես թույլ չէի տա, որ Հայաստանն այս վիճակում հայտնվեր, ու որ այս ընտրության առաջ կանգներ:
Այն, ինչ կատարվում էր այս տարածքում մեր առաջարկով էր կատարվում նախկինում, իննսունականների սկզբին այդպիսի Հայաստան ունեինք, իսկ հիմա այդ ամենը փոխել են նրա հետ, որ մի հարյուր մարդ ամբողջ հարստությունը կարողանում է դիզել»:

Խոսելով այն մասին, թե այս իրավիճակը ինչի կհանգեցնի, Աշոտ Մանուչարյանն ասաց. «Կարծում եմ՝ ամենահավանականը լինելու է այն, որ մենք նոր Հայաստան ենք ունենալու, թույլ չենք տալու, որ այդ առճակատումը լինի: Ազատամարտիկների այսպիսի խնդրի գոյությունը լավ հնարավորություն է ստեղծել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում