Tuesday, 14 05 2024
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
10:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա

Երևանի շարունակվող լռությունն ու Լավրովի շերտերը

Հայաստանի իշխանությունը որևէ մակարդակում չարձագանքեց ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությանը, որ վերաբերում էր ԴԱԻՇ-ի դեմ պայքարին Հայաստանում ռուսական ռազմակայանի պատրաստ լինելուն: Ուղղակի արձագանքի բացակայությունն այդուհանդերձ ուղեկցվեց անուղղակի արձագանքով, երբ Ինտերֆաքսին տված հարցազրույցում Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը չի ծրագրում ստեղծել երրորդ երկրի ռազմակայան կամ երկրորդ ռուսական ռազմակայանը, այլ ունի ռուսական արդեն գործող ռազմակայանի ընդլայնման առաջարկներ:

Թե ինչ առաջարկներ են դրանք, պաշտպանության նախարարը չի բացել: Դրանք մի փոքր բացել էր Սերժ Սարգսյանը՝ մարտի 10-ին Մոսկվա մեկնելուց առաջ ռուսական մամուլում հրապարակած հոդվածով: Դրանում Սարգսյանն առաջարկում էր Գյումրիի ռազմակայանի հիմքով ստեղծել ռազմաարդյունաբերական համալիր, որը նախ կփոխի սոցիալական պատկերը Գյումրիում, բացի այդ էլ հնարավորություն կտա արտադրել սպառազինություն և մատակարարել տարբեր շուկաներ: Ռուսական կողմը այդ առաջարկին չի արձագանքել: Կա՞ ոչ հրապարակային արձագանք, թե՞ ոչ, դա էլ պարզ չէ: Այդ ֆոնին հնչել է Լավրովի հայտարարությունն ԴԱԻՇ-ի դեմ ռազմակայանի գործողությունների պատրաստակամության մասին: Դրանից հետո Հայաստանի մեկ այլ անուղղակի արձագանք կա և դա հնչեցրել է կրկին Վիգեն Սարգսյանը:

Միր-24 հեռուստաընկերությանը նա ասել է, որ ռուսական կողմի հետ քննարկում են Սիրիայում մարդասիրական ականազերծման և այդ բնույթի այլ գործողությունների հայկական զինուժի մասնակցության հարցը: Մի դեպքում Լավրովն ասում է, որ պատրաստ է ԴԱԻՇ-ի դեմ պայքարին ռազմակայանը, մյուս դեպքում Վիգեն Սարգսյանը հայտնում է սիրիական գործողություններին հայկական զինուժի թեկուզ մարդասիրական, բայց ներգրավման մասին: Արդյո՞ք Երևանն առաջարկում է այսպես ասած այդ գինը, միայն թե Մոսկվան Գյումրիի ռազմակայանը թողնի հանգիստ և չներքաշի ԴԱԻՇ-ի դեմ պայքարին, այդպիսով՝ թիրախ դարձնելով բազան և հետևաբար նաև Գյումրին ու Հայաստանը: Բայց ինչո՞ւ է Ռուսաստանին պետք Գյումրիի ռազմակայանի ներգրավումը: Այս հարցը Լավրովի հայտարարությունից հետո կարծես թե չի դիտարկվել ու քննարկվել, կամ շատ քիչ է արժանացել դիտարկման և քննարկման:

Ռուսաստանի ինչի՞ն է պետք Հայաստանում ռազմակայանը գործի դնել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում: Դա կոմունիկացիո՞ն անհրաժեշտություն է, թե՞ քաղաքական: Ռուսաստանը բազայից պետք է հարվածնե՞ր հասցնի Սիրիա՝ ԴԱԻՇ-ի դիրքերին: Նախկինում Ռուսաստանը այդպիսի հարվածներ հասցրել է Կասպից ծովի նավատորմից, Սև ծովից, անգամ Միջերկրականից: Ըստ այդմ, պետք է որ չլինի այդպիսի անհրաժեշտություն: Ինչ վերաբերում է թռիչքներին, ապա այստեղ իհարկե իրավիճակը հակասական է: Մոսկվան ունի տեղակայման վայրեր Սիրիայում, միաժամանակ, սակայն, ամիսներ առաջ պայմանավորվածություն ուներ Իրանի հետ՝ օգտագործել այդ երկրի օդանավակայանները: Սակայն տետո տեղի ունեցավ տարօրինակ մի բան: Իրանի պաշտպանության նախարարը հայտարարեց, թե Ռուսաստանն անհամեստություն, այսպես ասած «գլուխգովանություն» է արել՝ հայտարարելով Իրանի օդանավակայաններում հաստատվելու մասին: Իրանը կարծես թե չեղարկեց Մոսկվայի հետ այդ պայմանավորվածությունը:

Մոսկվային նո՞ր օդանավակայան է պետք: Այստեղ ռուսական ռազմակայանի կարգավիճակ ունի նաև «Էրեբունի» օդանավակայանը, և չի բացառվում, որ Լավրովը նկատի ունի դա: Ի դեպ, այս առումով ուշագրավ է, որ ավելի վաղ՝ մեկ-երկու տարի առաջ, Ռուսաստանում «Ռեգնում» գործակալության սրահում ասուլիսի ընթացքում շատ ուշագրավ հարց էին տվել Արցախի նախագահ Բակո Սահակյանին, թե արդյո՞ք Ստեփանակերտն իր օդանավակայանը կտրամադրի Ռուսաստանին ԴԱԻՇ-ի դեմ թռիչքների համար: Բակո Սահակյանն այն ժամանակ պատասխանել էր, թե անհրաժեշտության դեպքում պատրաստ են քննարկել: Այդ դրվագը այդպես էլ մնաց այսպես ասած չմանրամասնված: Ընդ որում հետաքրքիր էր, որ Բաքուն էլ կարծես թե առանձնապես մեծ աղմուկ չհանեց դրանից, չհայտարարեց, թե կխփեն ռուսական օդանավերը, ինչպես սպառնում են անել Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման դեպքում հայկական օդանավերի հետ: Միով բանիվ, իրավիճակն անկասկած շատ ավելի խորն ու բազմաշերտ է, քան կարող է թվալ առաջին հայացքից:

Մեկ այլ հարց է նաև այն, թե արդյո՞ք Ռուսաստանը ծրագրում է գործողություններ, որոնք Սիրիայում իրականացնելու դեպքում կարող են դարձյալ դառնալ ամերիկյան ավիահարվածների թիրախ, և այդ իսկ պատճառով Մոսկվան փնտրում է այլ տարաքներ, որտեղից հարվածների դեպքում չի ստանա պատասխան: Այլ կերպ ասած՝ արդյո՞ք Ռուսաստանը ծրագրում է թաքնվել Հայաստանի, Կիրգիզիայի և Տաջիկստանի թիկունքում: Եվ վերջապես, շերտերից մեկն էլ կարող է լինել բոլորովին այլ ուղղությամբ, որը ևս քիչ է քննարկվում: Իսկ ԴԱԻՇ-ի դեմ պայքար ասելով, Լավրովը կարո՞ղ էր նկատի ունենալ ոչ թե անմիջապես Սիրիան, այլ Հայաստանին ավելի մոտ թիրախներ: Այլ կերպ ասած, Ռուսաստանը Հայաստանի ռազմակայանից գործողություններ է պատկերացնում ոչ թե Սիրիայի դեմ, այլ Հայաստանի հարևան տարածքների, օրինակ, Թուրքիայի կամ Վրաստանի՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի անվան տակ, այսպես ասած, իմիտացնելով որևէ սպառնալիք այդ տարածքներից որևէ մեկից: Կարելի է պատկերացնել, թե դա ինչ շատ ավելի շուրջ խնդիրներով է հղի Հայաստանի համար, որին Մոսկվան իր շահերի համար կներքաշի հարևանների հետ հակամարտության դաշտ:

Այլ կերպ ասած՝ հնչել է հայտարարություն, որն իսկապես շատ ավելի խորն է, քան լոկ ԴԱԻՇ-ի ուշադրությունը Հայաստանի վրա գրավելու ռիսկը: Ավելին, դա կարող է նույնիսկ լինել ոչ ամենաիրատեսական ռիսկը, որ առկա է Լավրովի հայտարարության մեջ: Թեև, անկասկած չեն կարող նկատի չառնել ու չենթադրել նաև այն, որ գուցե կարող են լինել Հայաստանի սահմանին իսկապես մոտ գտնվող ռիսկեր, որոնք տեսանելի չեն հանրային մակարդակում, բայց նկատելի են, և տեսականում Լավրովի հայտարարությունը կարող է լինել դրանք կանխելու փորձ: Սակայն այդ դիտանկյունը գոնե առայժմ մյուս դիտարկվող շերտերի համեմատ գտնվում է առավել տեսական վիճակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում