Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

ՀՀԿ-ն «խփեց» մոտ 70% կամ ընդդիմության սպանված հեռանկարը

Երևանի ընտրություններն ավարտվեցին: Դրանց մասնակցել է 345 226 ընտրող, որը կազմում է 40,99 տոկոսը: Սա այն բացառիկ դեպքերից է, որ լրիվությամբ կարող ենք համաձայնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այն դիտարկմանը, որ ընդդիմադիր էլեկտորատը մնացել է տանը: Այլ խոսքով` իշխանություններին հաջողվել է մոբիլիզացնել իրենց վարչական ու ֆինանսական ռեսուրսները և 41% մասնակցությունը ենթադրում է, որ քվեատուփերում ՀՀԿ նշումով քվեաթերթիկների թիվն, ամենայն հավանականությամբ, տատանվելու է 65-70%-ի սահմաններում:

Նման համոզման ենք գալիս, երբ ուսումնասիրում ենք մասնակցության ցուցանիշներն` ըստ վարչական շրջանների: Ընտրությունները եղել են ապաքաղաքական, ինչի վկայությունն է ընտրողների բարձր մասնակցությունը Երևանի «ոչ քաղաքային» համայնքներում` Նուբարաշենում և Նորք Մարաշում (համապատասխանաբար`52,66 և 50,67%):

ՀՀԿ-ն Երևանում կոնսոլիդացրել է իր էլեկտորատն առավելագույնս, ինչի ապացույցներն են ընտրողների ակտիվությունն այն վարչական շրջաններում` Ավանում և Աջափնյակում (համապստասխանաբար` 52,75 և 45,29 տոկոս մասնակցություն), որոնք կառավարող կուսակցության «բներն» են: Դրան հակառակ` հարաբերականորեն ընդդիմադիր Կենտրոն և Արաբկիր համայնքներում ընտրողների ակտիվությունը երևանյան միջինից ցածր է եղել:

Ընտրություններում մեծ դեր են խաղացել ընտրակաշսռքն ու վարչական ռեսուրսը, հակառակ պարագայում`դժվար է բացատրել թշվառության շեմին գտնվող Շենգավիթի ընտրողների ակտիվ մասնակցությունը` 46,54%:

Կասկածից վեր է, որ ընդդիմությունը պարտվել է ու ոչ այնքան Երևանի քաղաքապետի պաշտոնի համար մղվող պայքարում, որքան` քաղաքական հեռանկարի իմաստով: Ընդդիմադիր էլեկտորատը մնաց տանը, որովհետև «Ելքից» չստացավ այն ազդակը, արժեքային այն կողմնորոշիչները, որոնք բնութագրական պետք է լինեին նոր ընդդիմության համար: «Ելքի» քարոզարշավն իսկապես ձախողված էր. սեփական էլեկտորատը կապիտալացնելու փոխարեն` դաշինքը «15000» դրամի նախաձեռնությամբ փորձեց խաղալ Տարոն Մարգարյանի էլեկտորալ տիրույթում` այնտեղից չքաղելով ոչինչ, բայց չհասցնելով հավաքել իր «բերքը»:

«Երկիր ծիրանի» կուսակցությունն այդպես էլ չհաղթահարեց մուտքի «շնորհանդեսային» բարդույթը` չթիրախավորելով հասարակական այն խմբերին, որոնք հստակ կողմնորոշվել են դեպի Զարուհի Փոստանջյանը:

Հետընտրական զարգացումներ չեն լինելու, եթե նույնիսկ Զարուհին խոսում է «ազգային հետընտրական ճակատ»-ների ստեղծման մասին կամ սպառնում է «օր ու արև չտալ» Տարոն Մարգարյանին: Մխիթարական է գոնե այն, որ «Ելք»-ում հասկացել են հետընտրական զարգացումնետի գնալու արկածախնդրությունը:

Այսօր տեղի է ունեցել իշխանության և հասարակության լյումպենացված հատվածի հերթական գործարքը և իսկապես տգեղ է մտնել իշխանության ու ժողովրդի արանքը, սակայն ամենևին էլ տգեղ չէ «Ելքի» առաջնորդներին հարցնել` ինչպե՞ս հաջողացրին ավելի սերտացնել Հանրապետականի ու հասարակության «դաշինքը»: Անտաղանդ լինելու համար էլ տաղանդ է պետք ունենալ:

 

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում