Պակիստանի Բելուջիստան նահանգում պայթեցրել են սենատի փոխնախագահ Մաուլան Աբդուլ Հայդերիի ավտոշարասյունը: Ինչպես հաղորդում է GEO TV-ն, Հայդերին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Տեղեկատվության համաձայն պայթյունի հետևանքով զոհվել է 25 մարդ, վիրավորվել՝ 35-ը: Պակիստանյան մի շարք ԶԼՄ-ների տվյալներով՝ Հայդերին կարողացել է խուսափել լուրջ վնասվածքներից, քանի որ իր մեքենայում չի եղել: Նրա վարորդը ևս զոհվել է:
Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը: