Tuesday, 14 05 2024
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները

Կրեմլը Հայաստանը վերածում է պլացդարմի՝ ռուսական ռազմական գործողությունների համար. Ամանդա Փոլ

Եթե Ռուսաստանը որոշի մարտական թռիչքներ իրականացնել Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայից՝ Սիրիայում իսլամական ահաբեկիչների թիրախներին հարվածելու համար, վստահաբար դա չեն ողջունի տարածաշրջանի մյուս երկրները: Դա կլինի շատ լուրջ զարգացում, որը Մոսկվան կներկայացնի որպես իր ռազմական գերազանցության հերթական ցուցադրություն, բայց իրականում դա կվտանգի տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը՝ Հայաստանը դնելով աննախանձելի վիճակի մեջ՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլը՝ մեկնաբանելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ նախորդ շաբաթ արած հայտարարությունը:

Լավրովը ասել էր, թե Տաջիկստանում, Ղրղըզստանում և Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաները պատրաստ են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին:

«Ռուսաստանը միշտ էլ փորձում է պահպանել ու ամրացնել իր դիրքերը և սիրում է ցուցադրել իր ռազմական հզորությունը: Մոսկվան որոշակի ջանքեր է գործադրել հետխորհրդային տարածաշրջանում իր դիրքերը պահպանելու նպատակով: Մասնավորապես, դա արվել է Հայաստանում, Ղրղըզստանում և Տաջիկստանում, Վրաստանի օկուպացված շրջաններում՝ Հարավային Օսիայում և Աբխազիայում, ինչպես նաև օկուպացված Ղրիմում տեղակայված ռուսական ռազմաբազաների միջոցով»,- նշեց Ամանդա Փոլը:

Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանը ստեղծել է անվտանգության ինտեգրված գոտի, որը Ղրիմից Սև ծովի միջով ձգվում է մինչև Կասպից ծով ու Կենտրոնական Ասիա և դեպի ներքև՝ Սիրիա: Սա ռազմաօդային և ռազմածովային ուժերի պաշտպանության մի բարդ համակարգ է:

«Օրինակ՝ Սև ծովի տարածաշրջանում Ռուսաստանը կառուցում է սպառազինությունների համակարգեր՝ դիրքերի պահպանման և քաղաքական ահաբեկումների նպատակով: Այս զարգացումները ավելի են դժվարացնում ՆԱՏՕ-ի օդուժի ներկայությունը Սև ծովում և Կովկաս մտնելը: Միևնույն ժամանակ Ռուսաստանը այդ համակարգի շնորհիվ շրջափակում է Թուրքիան հյուսիսից, արևելքից և հարավից: Սա ծայրաստիճան վտանգավոր զարգացում է»,- շարունակեց մեր զրուցակիցը:

«Ինչ վերաբերում է մասնավորապես Հայաստանի խնդրին, ապա արդեն որոշ ժամանակ է, ինչ ակնհայտ է դարձել, որ Կրեմլը վերածում է Հայաստանը (և ոչ միայն Հայաստանը) պլացդարմի (ռազմահենադաշտ)՝ ռուսական ռազմական գործողությունների համար այլ վայրերում, եթե կարիք լինի: Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան համեմատաբար մոտ է Սիրիային: Բացի այդ, Ռուսաստանը ունի զգալի քանակով ռազմական տեխնիկա՝ տեղակայված Հայաստանի տարածքում: Եթե ռուսները որոշեն մարտական թռիչքներ իրականացնել Գյումրիից՝ հարվածելու, այսպես կոչված, «Իսլամական պետությանը» (ISIS) կամ Սիրիայի այլ թիրախների, որոնք Ռուսաստանը սպառնալիք է համարում, ապա դա կլինի շատ լուրջ զարգացում, որը գրեթե վստահաբար չեն ողջունի տարածաշրջանի մյուս երկրները:

Անկասկած Մոսկվան դա կհամարի տարածաշրջանում իր ռազմական գերազանցության հերթական ցուցադրություն, բայց իրականում դա էլ ավելի կթուլացնի, կքայքայի տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, էլ չենք խոսում Հայաստանին խիստ աննախանձելի վիճակի մեջ դնելու մասին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում