Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել է այդ երկրում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբդուլ Հասիբի ոչնչացման մասին։
«Աֆղանստանի իշխանությունները հաստատում են Աբդուլ Հասիբի՝ Նանգարհար նահանգի (Աֆղանստանի արևելք) ԴԱԻՇ խմբավորման պարագլխի ոչնչացումը»,-ասվում է հաղորդագրությունում, որը հրապարակվել է երկրի նախագահի կայքում։
Ինչպես նշում է Reuters գործակալությունը՝ Հասիբն Աֆղանստանում ԴԱԻՇ-ի առաջնորդն էր դարձել անցած տարի՝ այն բանից հետո, երբ նրա նախորդը՝ Հաֆիզ Սայեդ Հանը, ոչնչացվել էր ամերիկյան անօդաչուի հարվածի հետևանքով։
Հասիբը հանձնարարել էր մի շարք հարձակումներ իրագործել Աֆղանստանում, այդ թվում մարտին Քաբուլում ռազմական հոսպիտալի վրա՝ ասվում է հաղորդագրությունում։