Friday, 26 04 2024
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում

Եթե Ծառուկյանն ասի, ես պատրաստ եմ վայր դնել մանդատս. Վահան Կարապետյան (Չերի)

«Առաջին լրատվական»-ը նախօրեին գրել էր, որ թեև պատգամավորական մանդատները արդեն իսկ բաշխված են, սակայն առաջիկայում Ծառուկյան դաշինքի 8 «ըմբոստացածները, ովքեր ԿԸՀ-ից հետ վերցրեցին ինքնաբացարկի՝ իրենց խոսքով ոչ իրենց գրած դիմումները, պատրաստվում են ԱԺ առաջին նիստի ժամանակ հայտարարել մանդատը վայր դնելու մասին: Պատգամավորական մանդատը վայր դնելու պատրաստակամության մասին արդեն իսկ հայտարարել է Նապոլեոն Ազիզյանը: Նա տևական խմորումներից հետո համարում է, որ իր մանդատը պատկանում է Ծառուկյանին և պատրաստ է այն դնել վերջինիս ոտքերի առաջ:

Պատգամավորական մանդատից պատրաստվում է  հրաժարվել նաև Աջափնյակում դաշինքի ցուցակով առաջադրված Վահան Կարապետյանը Չերիի Վահանը: Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ներկայացրեց իր որոշման նախապատմությունը: «Ես հենց սկզբում հույս ունեի, որ Ծառուկյան դաշինքի համար լավ հաղթանակ կապահովեմ, կհավաքեմ մոտ 18-20  հազար ձայն: Հետո չհասկացանք ինչ եղավ, ժողովրդի մեջ մի քիչ թյուրիմացություն տարածվեց և արդյունքում ես տարա մոտ 8000 ձայն: Երբ տեսա, որ իմ արդյունքները լավը չեն,ուղակի որոշեցի, որ չեմ ուզում դառնալ պատգամավոր: Ես Ծառուկյանին էլ եմ ասել, որ չեմ ուզում դառնալ պատգամավոր, քանի որ իմ տվյալները լավը չեն: Արդյունքում ես իմ ձեռքով գրեցի ինքնաբացարկի դիմում և ներկայացրեցի ԿԸՀ»,-ասաց Կարապետյանը:

Վերջինիս խոսքով, դիմումը ներկայացնելուց հետո ժողովրդի, ընտրողների հետ հանդիպումների ժամանակ հասկացել է, որ մարդիկ իրեն սպասում են, ուզում են ԱԺ-ում տեսնել, վերջին հույսը Ծառուկյան դաշինքի հետ են կապում: «Արդյունքում ինձ համոզեցին և ես գնացի ու հետ վերցրեցի դիմումս ԿԸՀ-ից և անմիջապես բարձրացա Ծառուկյանի մոտ: Ասեցի՝ պարոն Ծառուկյան, դիմումս վերցրել եմ, բայց դուք որոշեք, թե ինչպես լինի: Ընտրողներս խնդրում են, որ վերցնեմ մանդատս, բայց դուք եք որոշում: Եթե մարդ կա, որ կարող է ձեր որոշմամբ գալ ԱԺ, ես համաձայն եմ վայր դնել մանդատս, որ մեկ ուրիշը իմ տեղը գնա ԱԺ»,-ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ Ծառուկյանն իրեն ասել է, որ կգնան ԱԺ և կորոշեն:

Այսինքն եթե Ծառուկյանը որոշում կայացնի, որ դուք պետք է վայր դնեք պատգամավորական մանդատը, ապա այդպես էլ կանե՞ք՝ հարցրեցինք.«Այո, եթե նա որոշի, ես վայր կդնեմ, իսկ եթե չորոշի, ես կմնամ պատգամավոր: Բայց երկու դեպքում էլ մենք կմնանք լավ ընկերներ ու մտերիմներ»,-ասաց Կարապետյանը:

Վերջինից հետաքրքրվեցինք՝ իր գործընկերների օրինակով իրեն վիրավորված, նեղացած, կամ խաբված չի զգում կատարվածի համար: Օրինակ Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ իրենք խաբվել են և հնարավոր է լքի ԲՀԿ-ն: «Բացարձակ նման բան չկա: Բացարձակ լարվածություն չկա ոչ մեկի մոտ: Մեր հարաբերությունները նորմալ են, իսկ իմ ու Ծառոկյանի հարաբերությունները առհասարակ գերազանց են»,-եզրափակեց նա:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում