Microsoft ընկերությունը Նյու Յորքում մի շարք նորույթների հետ ներկայացրել է նաև Surface Arc ճկվող մկնիկը:
Մկնիկը չունի աջ ու ձախ ստեղներ կամ անիվ, փոխարենն ունի սենսորային պանել:
Microsoft Surface Arc-ը նախնական պատվերի համար հասանելի է ԱՄՆ-ում: Նորույթի գինը կկազմի շուրջ 80 դոլար, առաքումն այլ երկրներ կմեկնարկի հունիսի 15-ից: