ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն տեսանելի ապագայում կստորագրեն համագործակցության փաստաթուղթ: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև համագործակցության քննարկումներն ավարտական փուլում են, գրեթե ավարտվել են: Ընդհանուր հարցերում եկել ենք համաձայնության և տեսանելի ապագայում կստորագրենք համագործակցության փաստաթուղթ»,- ասաց նա: