Tuesday, 14 05 2024
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը

Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ-ում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Ինտերպոլի համբավը չարաշահելու քայլերը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել, որում քննադատել է Ինտերպոլի համբավն ու անունը չարաշահելու՝ Ադրբեջանի գործողությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նաիրա Կարապետյանն ընդգծել է, որ մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին վերաբերող ցանկացած թեմա բավականին կարևոր է, և անհրաժեշտ է այն պահել ուշադրության կենտրոնում:

«Մենք պետք է ընդգծենք Ինտերպոլի դերը` իբրև արդյունավետ միջոց հանցավորության դեմ պայքարում միջպետական և միջազգային համագործակցության համար: Սակայն կա մի խիստ կարևոր հարց, որ պետք է շատ հստակ ձևակերպել. ոչ մի երկիր իրավունք չունի չարաշահելու Ինտերպոլի համբավն ու անունը` սեփական նպատակների իրականացման համար, հատկապես քաղաքական նկատառումներով: Եվրոպայի խորհրդի որոշ անդամ պետություններ փորձել են խախտել Ինտերպոլի կանոնակարգի հոդված 3-ը, որով արգելվում է Ինտերպոլի միջամտությունը քաղաքական, կրոնական կամ ռասիստական բնույթի գործերին»,- ասել է Կարապետյանը:

Նա մանրամասնել է, որ ԵԽ անդամ Ադրբեջանը Ինտերպոլի անունն օգտագործում է նման դեպքերի համար, և ներկայացրել է մի քանի այդպիսի դեպքեր:

«Օրինակ, Ադրբեջանը վերջերս դիմել է Բելառուսին` բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալելու համար: Լապշինի հանցագործություններից է Ադրբեջանի իշխանությունների քննադատությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցելությունը` մի հանրապետություն, որ կես դար առաջ օրինականորեն հռչակել է իր անկախությունը, առանձնացել է Խորհրդային Ադրբեջանից: Մինչ Ինտերպոլը, ինչպես հետագայում պարզվեց, մերժել է Լապշինի մասին Ադրբեջանի դիմումը, բլոգերը, ով հանդիսանում է Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի, այնուամենայնիվ, ձերբակալվեց և արտահանձնվեց Բաքու: Եվ այս ամենը օրինականացնելու համար, Բելառուսի նախագահն իր և իր ընկերոջ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործողությունները հիմնավորեց Ինտերպոլի պահանջով: Այս օրինակը շատ հստակ է նկարագրում Ինտերպոլի համբավի և անվան չարաշահումը, և այս ամենն առանց որևէ պատասխանատվության չարաշահողի համար»,- ընդգծել է Նաիրա Կարապետյանը:

Պատգամավորն ասել է, որ Ինտերպոլի համբավի չարաշահման այս անպատժելիության հետևանքն էլ ավելի ծիծաղելի է. Լապշինի արտահանձնման դեպքից 2 շաբաթ անց Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի 3 պատգամավորների նկատմամբ, ովքեր սահմանադրական հանրաքվեի դիտարկման համար այցելել էին Արցախի Հանրապետություն:

«Կան ավելի զավեշտալի դեպքեր ևս, ինչպես, օրինակ, հնագետները հետախուզվում են Ադրբեջանի կողմից իրենց մասնագիտական հետազոտությունն անելու համար: Ես, իրոք, ուզում եմ հավատալ, որ մեր համատեղ ջանքերը կտան իրենց պտուղները, և այնպիսի կարևորագույն կազմակերպությունը, ինչպիսինն է Ինտերպոլը, որոշ երկրների կողմից չի վերածվի քաղաքական հերթական հարթակի»,- եզրափակել է Կարապետյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում