Friday, 26 04 2024
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը

Սուրեն Կարայանը և Լիբանանի պլանավորման պետական նախարարը համագործակցության հուշագիր են կնքվել

:ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հրավերով Հայաստան է ժամանել Լիբանանի Հանրապետության պլանավորման պետական նախարար Միշել Ֆարաոնի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Սուրեն Կարայանը և Միշել Ֆարաոնն այսօր ստորագրել են նախարարությունների միջև համագործակցության հուշագիր: Հուշագիրը կնպաստի երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, գործարար կապերի սերտացմանը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխշահավետ գործակցության ամրապնդմանն ու զարգացմանը: Մասնավորապես նախատեսվում է փոխգործակցության ակտիվացում փոքր և միջին ձեռնարկատիրության օժանդակության, ներդրումների խրախուսման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման և այլ ուղղ ություններով:

Նախարար Կարայանը շնորհակալություն է հայտնել Միշել Ֆարաոնին այցի համար և նշել. «Մենք մի նոր համագործակցության սկիզբ դրեցինք, որն էլ ավելի կամրապնդի մեր երկու բարեկամական պետությունների միջև հարաբերությունները»:

Լիբանանի պլանավորման պետական նախարար Միշել Ֆարաոնի և պատվիրակության ուշադրությանը ներկայացվեցին շնորհանդեսներ` Հայաստանի ներդրումային գրավչությունների, գործարար միջավայրի բարեփոխումների, տնտեսական տարբեր վարկանիշներում Հայաստանի զբաղեցրած դիրքի, ներդրումային ծրագրերի հարթակի, զբոսաշրջության ներուժի, գյուղատնտեսական ծրագրերի և առողջապահական ոլորտի վերաբերյալ: Դրանք ներկայացվեցին  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակիցների, ՏԶՆՆ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի կողմից:

Լիբանանի պատվիրակության անդամները և նախարարը հարցեր ուղղեցին իրենց հետաքրքրող ոլորտների առնչությամբ:  Մասնավորապես ներկաներին հետաքրքրեց Սյունիքի ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու հնարավորությունները։

Միշել Ֆարաոնն իր խոսքում նշեց, որ Հայաստանն իսկապես ունի ներդրումային գրավչություններ, և կարող է հետաքրքիր լինել ներդրողների համար՝ հավելելով․ «Պարոն նախարար, հրավիրում եմ Ձեզ և Ձեր թիմին Լիբանան և առաջարկում եմ իրականացնել համատեղ ներդրումային համաժողով` լիբանանցի գործարարներին և ներդրողներին ներկայացնելու Հայաստանի ներդրումային ներուժը և հաստատելու գործարար կապեր: Սա կարող է մեր երկու երկրների տնտեսական կապերի զարգացման ևս մեկ հիանալի հնարավորություն լինել: Այն ամենը, ինչ դուք այսօր ներկայացրեցիք, շատ հետաքրքիր կլինի լիբանանցի ներդրողներին։ Հայաստանում ներդրվել են մեխանիզմներ՝ հեշտացնելու մասնավոր ներդրումները»։

Հանդիպման ավարտին Լիբանանի Պլանավորման պետական նախարար Միշել Ֆարաոնը շնորհակալություն հայտնեց արդյունավետ քննարկման համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում