Tuesday, 14 05 2024
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները

Հեչ տեսե՞լ ես՝ մի կառույցի մեջ լինեմ ու ինձ ուրիշ բաներ թույլ տամ. Վարդան Ղուկասյանը կլինի ընդդիմադիր պատգամավոր

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանն ապրիլի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր ղեկավարած «Ծառուկյան» դաշինքը   նորընտիր խորհրդարանում կլինի ընդդիմություն: «Հիմա տեսաք, որ ընդդիմություն ենք, ընդդիմությունը միայն ցեխ շպրտելը չի, այլ մարդիկ պետք է կարողանան գործ կատարել, որ մարդկանց կյանքում բան փոխվի, ձեր ցավը տանեմ, ձեր բնավորությանը թարգ տվեք: Եղբայր ջան, եթե կոալիցիա չենք, ինքնըստինքյան ընդդիմադիր ենք արդեն»,-  հայտարարել է Գ. Ծառուկյանը։

Պատրա՞ստ են արդյոք ընդդիմադիր  գործունեություն ծավալել «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուները, որոնք ժամանակին ոչ պակաս եռանդով իշխանական գործունեություն  էին ծավալում և տարբեր պաշտոններ զբաղեցնում՝ պարզ կդառնա առաջիկայում։

«Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ զրուցել է Գյումրու նախկին քաղաքապետ,  «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածու, Շիրակի մարզում քվեների թվով «Ծառուկյան» դաշինքից երկրորդ տեղը զբաղեցրած (12.485 ձայն) և հավանաբար առաջիկա խորհրդարանի պատգամավոր Վարդան Ղուկասյանի հետ։

– Պարոն Ղուկասյան, Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանում ընդդիմություն է լինելու։ Պատրա՞ստ եք լինել ընդդիմադիր պատգամավոր։

Ինքը հայտարարել է, ասել է՝ մենք էլ համամիտ ենք։ Մենք «Ծառուկյան» դաշինքի մեջ ենք, ո՞նց կարղ ենք ուրիշ բան մտածել։

– Կարող  է Դուք ա՞յլ կարծիք ունեք և  չեք ցանկանա ընդդիմադիր լինել մի ուժի, որի անդամն եք եղել երկար տարիներ։

– Աղջիկ ջան, նենց հարցեր եք տալիս, օրինակ՝ դու ընդդիմադի՞ր ես, ձեր կայքն ընդդիմադի՞ր է։

– ԶԼՄ-ները չեզոքություն են պահպանում, պարոն Ղուկասյան, լուսաբանում ենք և՛ ընդդիմությանը, և՛ իշխանությանը։

– Բայց դուք ընդդիմադի՞ր եք, դիմադի՞ր եք, այլընտրա՞նք եք։ Էսպես ասեմ՝ ով ինչ հայտարարել է, ճիշտ է արել։ «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր եմ ընտրվել ու էդպես էլ լինելու եմ։ Հիմա դուք ինձնից ի՞նչ եք ուզում։

– Ընդամենը հարցնում եմ՝ պատրա՞ստ եք ընդդիմադիր գործունեություն ծավալել խորհրդարանում։

Միանշանակ։ Ես «Ծառուկյան» դաշինքից եմ։ Հեչ իմացե՞լ ես, որ ես մի կառույցի մեջ լինեմ ու ինձ թույլ տամ ուրիշ բաներ անել։ Ոնց որ ասեցին՝ այդպես էլ գնում ենք առաջ։

– Նոր Սահմանադրությամբ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը ընդդիմությանն է վստահվելու՝ հավանաբար ձեր դաշինքից։ Կա՞ ինչ-որ մեկը, ում տեսնում եք այդ պաշտոնում։

– Ինչի ոչ որ, միանշանակ։ Ավելի բարձր պաշտոնների էլ կցանկանայի, որ մեր դաշինքից ինչ-որ մեկը լիներ։

– Կոնկրետ մեկին նկատի ունեմ՝ կա՞ այդպիսի մեկն այս պահի դրությամբ։

– Կոնկրետ անուն չեմ կարող ասել։ Երբ առիթը լինի, կասեմ՝ հիմա պատրաստ չեմ։

– Պարոն Ղուկասյան, Դուք հայտարարել էիք, որ Ձեզնից  մոտ 3 հազար քվե են գողացել։  Ինչ-որ նորություն եղա՞վ, բացահայտեցի՞ք, թե ով է եղել գողացողը։

Ի՞նչ պետք է լիներ որ։

– Գուցե բացահայտել եք։

– Չէ, թող մարդիկ ուրախանան։

– Բայց չասացիք՝ ձեր դաշինքի ներկայացուցիչնե՞րն էին գողացել, թե՞ ՀՀԿ-ի։

Հանգիստ  մնա։ Ես որ ինչ-որ բան  ասել եմ՝ օդի մեջ չեմ ասել, բոլորն էլ լավ գիտեն։

– Հանրությունն էլ է ուզում իմանալ՝ ով է եղել գողը։

– Հանրությունն էլ գիտի՝ ուղղակի և անուղղակի։ Հանրությունն ավելի լավ գիտի։

– Ոչ ոք չգիտի։

– Գիտի, դու էլ լավ գիտես։

– Ես չգիտեմ և  հարցնում եմ՝ «Ծառուկյան» դաշինքի՞ց է եղել, թե՞ ՀՀԿ-ից։

– Լավ էլ գիտես։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում