ԱՄՆ-ը հնարավոր է համարում Հյուսիսային Կորեայի հարձակումը Հարավային Կորեայի և Ճապոնիայի վրա, չորեքշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հատուկ ճեպազրույցի ընթացքում լրագրողները հարցրել են, թե կա՞ հավանականություն այն բանի, որ Հյուսիսային Կորեան կարող է հարձակվել այդ երկրներից մեկի վրա:
«Անշուշտ, ոչինչ 100 տոկոսով զրկված չէ ռիսկից: Եվ այդ մասին կարելի է ասել նույնը»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Նա նաև նշել է, որ «այդ պատճառով ԱՄՆ վարչակազմը խնդրում է հետախուզական հանրությանը կանխագուշակել դեպքերի զարգացումը և փորձում է թուլացնել ռիսկերը»: