«Երկիր ծիրանի»- ի կուսակցությունը այսօր՝ ապրիլի 26-ին, քարոզարշավ է իրականացնում Երևանի կենտրոնական փողոցներում:
Կուսակցության անդամները կոչ են անում Երևանի ավագանու ընտրություններին քվեարկել «Երկիր ծիրանի»- ի օգտին և հորդորում՝ արևի քաղաքը լցնել մարդկային ջերմությամբ:
«Երկիր ծիրանի» կուսակցության անդամներին և նրանց առաջնորդ, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին, ով, ի դեպ, այսօր ծիրանագույն պիջակ էր կրում, փողոցում երաժիշտները դիմավորում են «Երևանի սիրուն աղջիկ» երգի երաժշտական կատարմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում: