Tuesday, 14 05 2024
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում

Ամերիկահայ «քցված» գործարարը պահանջում է դատարանում ֆիննախին ներգրավել որպես պատասխանող կողմ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ տեղի ունեցավ Վլադիսլավ Մանգասարյանի գործով հերթական դատական նիստը:

Վլադիսլավ Մանգասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքում իրականացնելով բազմաբնակարան շենքերի շինարարություն, ինչպես նաև ստանալով Երևանի Մաշտոցի պողոտայում կառուցվող մի քանի շենքերից տարածքներ օտարելու իրավունք, իսկ հետագայում փաստացի հանդիսանալով նաև հիշյալ շինությունների սեփականատեր «Արին Կապիտալ Ներդրումային» ՍՊԸ բաժնետեր և ընկերության տնօրենին պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տվող անձ, խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով՝ գրասենյակային տարածքներ, բնակարաններ և ավտոկայանատեղիներ վաճառելու պատրվակով 2005-2011 թվականների ընթացքում միասնական դիտավորությամբ հափշտակել է բազմաթիվ քաղաքացիների և ՍՊԸ-ի առանձնապես խոշոր չափերի՝ 2 միլիարդ 255 միլիոն 412 հազար 294 դրամ արժողությամբ գույքը:

Վլադիսլավ Մանգասարյանի գործողությունների հետևանքով ամենաշատ վնասները կրած ամերիկահայ գործարար, «Արին Կապիտալ» ՍՊԸ հիմնադիր սեփականատեր Էդմոն Խուդյանը տարիներ շարունակ պայքարել է կատարվածը բացահայտելու համար:

Վլադիսլավ Մանգասարյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ գործով 27 տուժող է թվարկված: Գործը կազմված է 54 հատորից:

Նիստի սկզբում երեք տուժողների, այդ թվում՝ Էդմոն Խուդյանի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, նկատի ունենալով այս գործով անցած նիստի չկայանալու հանգամանքը, ասաց. «Ամեն դատական նիստի վերաբերյալ ծանուցում ենք ստանում, բայց պետք է նկատի ունենալ, որ այս գործով տուժողներից շատերը երկրից դուրս են ապրում, նրանք պետք է հեռվից ժամանեն Հայաստան: Եթե ես, ասենք, Զեյթունից 17 րոպեում հասնում եմ դատարանի դահլիճ, ապա մեր հարգարժան տուժողը Ամերիկայից պետք է նստի ինքնաթիռ, հասնի Մոսկվա, մեկ այլ ինքնաթիռ նստի ու ժամանի Երևան. դա տանջալից բան է: Ու երբ մարդը այդքան ճանապարհն անցնելուց հետո հասնում է Երևան և պատրաստվում է դատական նիստին ներկայանալ, նրան զանգում ու ասում են, որ նիստը չի կայանալու: Խնդրահարույց է այն, որ մարդիկ արտասահմանից են գալիս-հասնում Երևան, ու նիստի սկսվելուց 15 րոպե առաջ են տեղեկացվում, որ նիստը չի կայանալու…»:

Նախագահողը դիտողություն արեց, որ փաստաբանը խնդրի մասին «մուննաթով» է խոսում, ապա ասաց, որ նախորդ նիստը հետաձգվել էր իր՝ խորհրդակցական սենյակում գտնվելու պատճառով:

Փաստաբանը եզրափակեց. «Ամեն դեպքում՝ իմացեք՝ մարդը Ամերիկայից է գալիս, պատկերացրեք՝ թռնեք Ամերիկա՝ դատական նիստի, ու երբ հասնեք, ասեն՝ նիստը չի կայանալու…»:

Այնուհետև փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրեց իր վստահորդ, գործով տուժող, նաև՝ քաղաքացիական հայցվոր Էդմոն Խուդյանի հայցադիմումը, որտեղ նշված էր, որ գործով որպես քաղաքացիական պատասխանող պետք է ճանաչվի նաև ամբաստանյալ Մանգասարյանի գործողությունների համար պատասխանատվություն կրող կողմը՝ պետությունը՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության:

Հայցապահանջը դատական ծախսերի ու հանցագործությամբ պատճառված վնասների վերականգնման մասով էր:

Փաստաբանն ասաց. «Շեշտեմ, որ տուժողի հիմնական պահանջը հափշտակված գույքի վերադարձն է բնեղենով»:

Փաստաբանը բացատրեց հայցադիմում ներկայացնելու անհրաժեշտությունը՝ Եվրոպական Կոնվենցիայի Առաջին Արձանագրությամբ՝ գույքային պահանջի բավարարման համար ոչ թե տուժողի, այլ հայցվորի կարգավիճակ պետք է ունենալ:

Փաստաբանը նշեց. «Աբսուրդ կլինի, եթե գործի դատական քննությունը կայանա, սակայն տուժողները հափշտակված գույքը, որը պահպանված է, հետ չստանան»:

Փաստաբանը նշեց, որ այս գործի մեղադրական եզրակացությամբ հաստատված է համարվել, որ տուժողներից գույք է հափշտակվել, այդ գույքը համարվում է գողոն: Եվ գործի դատական քննության արդյունքում գողոնը պետք է վերադարձվի իրական տերերին: Անդրադառնալով ներկայացված քաղաքացիական հայցերի մասով ՀՀ ֆինանսների նախարարությանը որպես  պատասխանող կողմ ներգրավելու հարցին՝ փաստաբանը նշեց, որ հայցադիմումների մեջ վնասի չափերի վերաբերյալ ներկայացված գումարները կարող են վերանայվել, եթե ֆինանսների նախարարությունը դրանց հաշվարկման մեթոդիկայի հետ համաձայն չլինի կամ այլ առարկություններ ունենա:

Փաստաբանը ներկայացրեց, որ հայցվոր Էդմոն Խուդյանը, որպես հափշտակված գույքի տոկոսներ՝ պահանջում է 1 միլիարդ 113 միլիոն 238 հազար 667 դրամի հատուցում: Հաշվարկը, ըստ փաստաբանի, կատարվել է ՀՀ Կենտրոնական բանկի մեթոդիկայով՝ ըստ տարիների. «Եթե հասարակ քաղաքացին ուշացնում է վարկի մարումը, բանկը այս մեթոդիկայով է հաշվարկում վնասի տոկոսները… Բանկ-քաղաքացի հարաբերությունները ես կիրառել եմ քաղաքացի-պետություն հարաբերություններում»:

Փաստաբանը ներկայացրեց նաև հափշտակված գույքի արժեզրկման արդյունքում տուժողի կրած վնասի, տուժողի բաց թողած օգուտի, կատարած դատական ծախսերի չափերը՝ ընդգծելով, որ այդ չափերը կարող են և փոփոխվել: Իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունը ամբաստանյալ Մանգասարյանի գործողությունների համար պատասխանատվություն է կրում, քանի որ վերջինս սնանկ է ճանաչվել, և տուժողների կրած վնասների հատուցումը պետք է կատարվի պետբյուջեից:

Փաստաբանը ներկայացրեց նաև իր վստահորդ, գործով տուժող ու քաղաքացիական հայցվոր Նունե Սահակյանի հայցադիմումով պահանջվող գումարների չափերի փոփոխությունները, ինչպես նաև՝ միջնորդություն՝ համալիր դատաապրանքագիտական ու դատատնտեսագիտական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ՝ հափշտակված գույքի ու այդ գույքի իրական տիրոջ կրած վնասների՝ մասնագիտական  հաշվարկման նպատակով, որպեսզի փաստաբանի կողմից պատվիրված փորձաքննության արդյունքները ստուգվեն ու ճշտվեն, բացի այդ՝ կողմերը հնարավորություն ունենան փորձաքննությանը ներկայացնելու իրենց  բացատրությունները:

Փորձաքննությանն առաջարկվող հարցերից են, մասնավորապես՝ որքա՞ն է կազմում վնասը, եթե հայցվորի գույքը հափշտակված չլիներ, ու նա այն հանձնած լիներ վարձակալության: Կամ՝ տարիների ընթացքում որքա՞ն է արժեզրկվել գույքը, արժեզրկման արդյունքում որքա՞ն է կազմում սեփականատիրոջ կրած վնասը, և այլն:

Փաստաբանը նշեց, որ ցանկալի կլիներ՝ դատարանը համալիր փորձաքննություն նշանակելու միջնորդությունը բավարարեր այս փուլում, քանի որ այն արագ կատարվող փորձաքննություն չէ, դատաքննությունն էլ երկար կտևի, փորձաքննության եզրակացությունը կարող է հենց դատաքննության ավարտին հասնել, այսինքն՝ փորձաքննությունը կարող է կատարվել դատաքննությանը զուգահեռ՝ ողջամիտ ժամկետներում դատաքննությունն ավարտելու նպատակով:

Փաստաբան Ն. Բաղդասարյանը նշեց, որ եթե ՀՀ ֆինանսների նախարարությունը հանդես գա որպես պատասխանող կողմ և որոշ տուժողների հետ հաշտություն կնքի, այն տուժողների մասով, ովքեր բավարարված կլինեն նախարարության առաջարկներով, այլևս քրեական հետապնդման առումով բողոք չի ներկայացվի ամբաստանյալին. «Մեզ հետաքրքրում է ոչ թե անձի դատապարտումը, այլ տուժողների կրած վնասների հատուցումն ու գույքի վերադարձը»:

Մեղադրող դատախազը անհամաձայնություն հայտնեց պետությանը որպես պատասխանող ճանաչելու մասով. «Պետությունը ֆիզիկական ա՞նձ է, թե՞ իրավաբանական անձ: Պետությունը իրավաբանական անձ չէ, պետությունը պետություն է… Պետության դեմ հայց չի կարող հարուցվել քրեական դատավարության շրջանակներում: Այս պահին պետության վրա չի կարող դրվել պարտավորություն՝ գույքային վնաս պատճառած մեղադրյալի գործողությունների համար: Ունենք մեղադրյալ, նա պետք է պատասխան տա, պետությանը ներգրավելն անհիմն է…»:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Մեղադրողը քաղաքացիական դատավարության նորմերը ճիշտ չի մեկնաբանում, շատ մտահոգիչ է նրա ասածը… Տասնյակ գործերով պետությունը հանդես է եկել որպես պատասխանող… Պետությունը պատասխանատվություն է կրում… Ընդհանրապես, քաղհայցի մասով մեղադրողը կապ չունի… Եթե դատարանը կգտնի, որ պետությունը չի կարող պատասխանող լինել, թող դատավճռով մերժի…»:

Տուժող Է. Խուդյանի ներկայացուցիչ, փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը պետությանը որպես պատասխանող ներգրավելու վերաբերյալ հետևյալ կարծիքը հայտնեց. «Էդմոն Խուդյանը օտարերկրյա ներդրող է: Բացի այդ՝ նա ԱՄՆ քաղաքացի է: Օտարերկրյա  ներդրողների մասին օրենքով, Հայաստանի Հանրապետության ու ԱՄՆ միջև ներդրումների խրախուսման մասին մի շարք համաձայնագրերով՝ Հայաստանի Հանրապետությունը օտարերկրյա ներդրողների առջև պոզիտիվ պատասխանատվություն է կրում՝ ներդրումային ռիսկերի հետ կապված: Պետությունը պետք է կատարի իր պարտավորությունը…»:

Տուժող և քաղաքացիական հայցվոր Էդմոն Խուդյանն ասաց, որ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած միջնորդությունները պետք է բավարարվեն:

Ամբաստանյալ Վլադիսլավ Մանգասարյանի շահերի պաշտպան, փաստաբան Մնացական Սարգսյանի կարծիքով՝ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը խախտում է իր պաշտպանյալի անմեղության կանխավարկածը. «Եթե դատական ակտով իմ պաշտպանյալի արարքը հիմնավորված կգնահատվի, նոր կարող են առանձին վարույթով հայց ներկայացնել՝ կրած վնասները հատուցելու պահանջով»: Ամբաստանյալի շահերի պաշտպանը նշեց նաև, որ ժամանակ է խնդրում՝ ներկայացված միջնորդություններին ավելի մանրազնին ծանոթանալու, դրանց վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար:

Ամբաստանյալ Վլադիսլավ Մանգասարյանը նույնպես դժգոհություն հայտնեց Նիկոլայ Բաղդասարյանից՝ իր անմեղության կանխավարկածը խախտելու համար:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը բացատրություն ներկայացրեց. «Անմեղության կանխավարկածի խախտումով կարող է հանդես գալ դատարանը, դատախազը, բայց ոչ՝ ես, ես այդ սուբյեկտը չեմ: Ես այն սուբյեկտն եմ, որն ասում է՝ կատարվել է հանցագործություն, պետք է վնասները հատուցվեն»:

Նախագահող դատավորը նշեց, որ գործը բաղկացած է 54 հատորից, դատարանը դեռ չի հետազոտել գործում առկա ապացույցները, հետևաբար չի կարող հենց այս պահին լուծում տալ միջնորդություններին, որոնցում խոսք է գնում մեծ գումարների, նոր պատասխանող ներգրավելու մասին:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ գործով տուժողների վերջին հույսը պետությունն է, քանի որ ամբաստանյալը սնանկ է ճանաչված: Եթե մարդիկ հեռուներից պիտի գան-գնան, ձևական արդարադատություն պիտի լինի՝ վնասների հատուցումը դրվի սնանկ ճանաչված անձի վրա, էլ ինչո՞ւ են մարդիկ գնում-գալիս…

Փաստաբանը նշեց նաև, որ գործի 54 հատորներից 45-ը, կարելի է ասել՝ առանձնապես առնչություն չունի գործի հետ, նախաքննության ընթացքում մանրազնին կերպով քննվել են Էդմոն Խուդյանի կողմից կատարված ներդրումները և, քանի որ որևէ խախտում չի հայտնաբերվել, որոշում է կայացվել դրա վերաբերյալ քրեական գործ չհարուցելու մասին:

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ հաջորդ դատական նիստին նույնպես միջնորդություններ ունի՝ նոր ապացույցներ ձեռք բերելու վերաբերյալ:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 10-ին:

Դատական նիստի ավարտից հետո մեր զրույցում ամերիկահայ գործարար, այս գործով տուժող և քաղաքացիական հայցվոր Էդմոն  Խուդյանն ասաց, որ ներկա պահին հիմնական խնդիրը ձգձգումներն են, բայց ինքը վեց տարի պայքարել է, որ այս գործը քննվի, և հիմա այն քննվում է, կարևոր միջնորդություններ են արվում, որոնք ժամանակատար են, իհարկե, բայց հնարավոր է՝ գործի քննության համար դրական նշանակություն կունենան:

Էդմոն Խուդյանը նշեց, որ պետությանը որպես պատասխանող ներգրավելը համարձակ քայլ կլինի դատարանի կողմից, միգուցե պետությունը նրան թույլ էլ չտա դա անել, սակայն եթե տեղական դատական ատյանները սպառելուց հետո իրենք դիմեն միջազգային դատական ատյաններին, պետությունն այսպես թե այնպես կհայտնվի պատասխանողի կարգավիճակում: Ներկայումս փաստաբաններն ուսումնասիրում են ՀՀ Վճռաբեկ դատարանի կայացրած նախադեպային որոշումները, որոնցով հափշտակված գույքի հատուցման պարտավորությունը դրվել է պետության վրա:

Էդմոն Խուդյանն ասաց, որ հաջորդ նիստին էլ է Ամերիկայից գալու Հայաստան՝ հույսով, որ գործի քննությունը կամաց-կամաց կշարժվի տեղից:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն էլ հավելեց, որ եթե հայրենական դատարանները տուժողների վնասների հատուցման հարցը չլուծեն, հետագայում այն լուծի միջազգային դատարանը, տուժողներին հատուցելիք վնասները անհամեմատ մեծ կլինեն՝ անցնող ժամանակը միայն ավելացնում է մարդկանց կրած վնասների չափերը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում