«Ելք» դաշինքի անդամները, Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քարոզարշավ են անցկացնում Նոր Նորք վարչական շրջանում:
«Ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններում «Ելք» դաշինքի արձանագրած շատ փոքր, բայց շատ կարևոր արդյունքներով Հայաստանում ի վերջո տեղից շարժվեց պոզիտիվ փոփոխությունների անիվը, որը երկար տարիներ լռվել, մնացել էր հուսահատ մի կետում:
Կոչ ենք անում մայիսի 14-ին, գնալ ընտրատեղամասեր և Երևանում հաստատված կոռումպացված իշխանությունը փոխարինել արդյունավետ և հաշվետու իշխանությամաբ, կլանային իշխանությունը փոխարինել ժողովրդի իշխանությամբ:
Եվ Չհուսահատվել, ժողովո՛ւրդ ջան, որովհետև Տարոն Մարգարյանի հուսահատության «Գազել»-ներից, մահվան լիֆտերից, աղբի և կաթող տանիքներից ,փոշու ամպերից ելք կա»,- հայտարարեց Փաշինյանը: