Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ տեղյակ է պահել գործընկերներին՝ այդ թվում նաև ՌԴ-ին, ԱՄՆ-ին և հյուսիսային Իրաքի Քրդստանին Իրաքում քուրդ զինյալների դեմ գործողությունից առաջ:
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է անհանգստության մասին՝ կապված Սիրիայի և Իրաքի հյուսիսում Թուրքիայի կատարած հարվածների հետ: Նա ընդգծել է, որ դրանք իրականացվել են «առանց ԱՄՆ-ի և ԴԱԻՇ-ի դեմ ձևավորված համընդհանուր կոալիցիայի հետ համաձայնեցվելու»: