Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի և «Ազգային ճակատ»-ի առաջնորդ Մարին Լե Պենի բանավեճը տեղի կունենա մայիսի 3-ին:
Նույն ժամին տեղի կունենա երկրում իրարանցում առաջացրած Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակում կայանալիք «Մոնակո»-«Յուվենթուս» խաղը: Ֆրանսիացիները ստիպված կլինեն ընտրություն կատարելու բանավեճի և ֆուտբոլային խաղի միջև՝ գրում է ria.ru-ն:
«Մոնակո»-ն, որը 13 տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում, կխաղա «Յուվենթուս»-ի հետ. խաղը կսկսվի 20:45-ին, իսկ թեկնածուների բանավեճը նախատեսված է տեղի ժամանակով 21:00-ին: