Սահմանադրական դատարանում ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ ՀԱԿ -ՀԺԿ դաշինքի դիմումը ներկայացնելիս, փաստաբան Տիգրան Եգորյանը ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց ընտրությունների օրը և դրան նախորդող ժամանակաշրջանում արձանագրված ընտրախախտումները:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հորդորեց ներկայացնել միայն ընտրախախտումների բնույթը:
Տիգրան Եգորյանը տարբեր թեկնածուների ընտրախախտումներ ներկայացրեց՝ ցույց տալով, որ ընտրակաշառք բաժանել, ուղղորդել, խախտումով քարոզչություն են արել, տարատեսակ խոստումներ տվել եւ ծառայություններ են ընտրողներին մատուցել ոչ միայն ՀՀԿ-ն, այլ նաև՝ ՀՎԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելքը», ՕՐՕ-ն, անգամ՝ Կոմկուսը:
Մանրամասները՝ տեսանյութում: