Tuesday, 14 05 2024
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին

Լոնդոնում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 22-ին բրիտանահայ համայնքի կողմից ավանդական երթ կազմակերպվեց Լոնդոնի կենտրոնում: Բազմամարդ երթի մասնակցիները Հայդ Պարկի անկյունից ուղևորվեցին դեպի «Ուայթհոլ» կառավարական շրջանում տեղակայված «Փառապանծ զոհերի» հուշարձան, որտեղ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդը, հայ համայնքային կառույցների ղեկավարությունը, ՀՀ դեսպանության ներկայացուցիչները ծաղկեպսակներ զետեղեցին` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նույն օրը Լոնդոնի Նավասարդյան կենտրոնում Հայ Դատի գրասենյակի կողմից կազմակերպվեց հիշատակի համերգ, որին օրվա խորհրդին համահունչ երգաշարով հանդես եկավ երիտասարդ երգչուհի Սոնա Ռուբենյանը։

Ապրիլի 23-ին Լոդոնի շրջանային պուրակում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ծիրանենու մոտ, Հայ դատի գրասենյակի կողմից կազմակերպվեց միջոցառում, որին մասնակցեցին Մեծ Լոնդոնի Իլինգի շրջանի քաղաքապետ դր. Պատրիշիա Ուոքըրը, ՄԹ խորհրդարանի պատգամավոր Ստիվըն Փաունդը, ՀՀ դեսպանության ներկայացուցիչը և հայ համայնքի անդամներ: Մասնակիցներին ուղղված իր խոսքում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, մասնավորապես, կարևորեց միջազգային հանրության ջանքերի համադրումը ցեղասպանությունների, այլատյացության և մարդկության դեմ հանցագործություններ ի դեմ պայքարում։

Ապրիլի 23-ին Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում մատուցվեց բարեխոսական կարգ` նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին:

Նույն օրը՝ երեկոյան, Սուրբ Եղիշե եկեղեցու սրահում տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ՝ սոպրանո Թերեզա Գևորգյանի կատարմամբ և դաշնակարուհի Հաննա Քվինի նվագակցությամբ: Միջոցառումը կազմակերպվել էր Միացյալ Թագավորությունում Հայ համայնքային խորհրդի և Հայ բարեգործական ընդհանուր միության կողմից՝ ՄԹ–ում ՀՀ դեսպանության և Հայաստանյայց առաքելական եկեղեցու ՄԹ թեմի հովանավորությամբ։

Միջացառմանը դասախոսությամբ հանդես եկավ Ֆրանսիայից հրավիրված պատմաբան, դր. Ռայմոնդ Գևորգյանը, ով նաև անդրադարձավ Հայոց ցեղասպանության նոր ուսումնասիրություններին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում