Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

2 տարի անց. հսկայական էներգիայի թաց հետքը

2 տարի առաջ պատրաստվելով և անցկացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ հայաստանյան և հայկական քննարկումներին շատ էր շեշտվում այն հանգամանքը, որ 100-րդ տարելիցը պետք է լինի մի սահման, որից այն կողմ մենք պետք է ապրենք լիովին նոր կյանքով: Եվ խոսքը միայն հայկական հարցի շուրջ կյանքի մասին չէր, այլ ընդհանրապես հայկական պետականության շուրջ՝ պետականության մեջ նոր կյանքի մասին: Երկու տարի առաջ նաև գծվեց այդ սահմանը՝ 100-ից առաջ և 100-ից հետո սահմանը, նոր կյանքի, վերելքի սահմանը: Ընդ որում, գծվեց այնպիսի ուժով, որ անգամ երևանյան հորդառատ անձրևը անկարող եղավ ջնջել այդ գիծը: Եվ ոչ միայն անկարող եղավ ջնջել, այլև առավել ընդգծեց այն:

2 տարի առաջ ապրիլի 23-ի երեկոյան Երևանի կենտրոնը եռում էր, փոթորկվում: Դժվար է ասել, թե ինչից, որովհետև Հանրապետության հրապարակում մի քանի տասնյակ հազար քաղաքացիների դեմքով և հոգով կուտակվել էր ահռելի և բազմաբնույթ, բայց միարժեքորեն դրական ու պրոգրեսիվ մի էներգիա, արժեքային ընդհանուր մի դաշտ, հանգույց, որը կարճ միացում չէր տալիս անգամ թափվող հորդ անձրևից: Հանրապետության հրապարակում SOAD-ի համերգն էր՝ Սերժ Թանկյանի և ընկերների համերգը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, որ Երևանը դարձրել էր ոչ միայն համահայկական, այլև տարածաշրջանային զարկերակ՝ համերգին բազմաթիվ մասնակիցներ էին եկել այլ երկրներից, SOAD-ը նրանց բերել էր Հայաստան՝ ցույց տալով ճանապարհը բառի բուն և պատկերավոր իմաստով՝ Հայաստանն աշխարհին և աշխարհը Հայաստանին կապող ճանապարհը:

Դա իսկապես բեկում էր՝ ոչ թե խոսքով, այլ գործով, էներգետիկայով բեկում: Հանրապետության հրապարակում կուտակվեց մի էներգիա, որը կենդանի, ապրող հուշարձան էր 1,5 միլիոն անմեղ զոհերի համար և միաժամանակ շարժիչ՝ ապրողների համար: Ու թվում էր, որ այդ կուտակված էներգիան չէր կարող իր հսկայական էֆեկտը չունենալ պետականության կազմակերպման գործում, պետական որակների, արդյունավետության գործում, Հայաստանը փոխելու ահռելի թափով գործընթաց նախաձեռնելու գործում:

Բայց անցել է երկու տարի՝ ուղիղ երկու տարի, այդ ընթացքում բազմաթիվ հակասական, ոգևորիչ, միաժամանակ ողբերգական իրադարձություններով, որի հանրագումարում այսօր հարկադրված ենք արձանագրել, որ երկու տարի առաջ կուտակված էներգիան գործնականում չի վերամշակվել և «արտադրական ցիկլ» սնուցել մեծ հաշվով ոչ մի գործնական հարթության վրա՝ լինի դա իշխանության տիրույթում, թե հասարակական, քաղաքական ու քաղաքացիական այլ տիրույթներում:

Այդ իմաստով երկու տարի անց տագնապ կա, որ ևս մի քանի տարի հետո մենք կարող ենք արձանագրել, որ 2015 թվականին ունեցանք ապրիլի 24-ի կենդանի հուշարձան և կյանքի կենդանի աղբյուր, որը կարող ենք կորցնել աստիճանաբար: Դա կլինի իսկապես ցավալի մի կորուստ: Իհարկե, ոչ անվերականգնելի, ինչպես ցույց տվեց 2016-ի ապրիլը՝ իր ողբերգականությամբ և միաժամանակ հերոսականությամբ: Բայց որպեսզի ժամանակն ու պատմությունը մեզ չստիպեն «վերականգնվել» նման արտառոց և արտակարգ իրավիճակներում, մենք պարտավոր ենք չկորցնել, չմսխել, չսպառել կամ չհողանցել այլ պարագաներում մեզ ընձեռված էներգիայի կուտակումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում