Friday, 26 04 2024
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար

Հերի՛ք է. Սփյուռքը դեռ ապրում է 20-ական թթ.-ում, պետք է կենտրոնանալ ԼՂ հարցի վրա. 20 առաջարկ՝ Սերժ Սարգսյանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  Ֆրանսիայի «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Կայծ Մինասյանը։

Պարոն Մինասյան, Ֆրանսիայում ավարտվեց նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Հետաքրքիր է, առավելապես հայությանը հուզող խնդիրների մասով՝ Ղարաբաղյան հարց, Ցեղասպանության ժխտողականության դատապարտում,  Էմանուել Մակրոնից և  Մարին  Լը Պենից ի՞նչ կարող ենք ակնկալել։

– Պետք է ակնկալել նվազագույնը, որովհետև Ղարաբաղի և հայության մասով Լը Պենը և Մակրոն գրեթե ոչինչ չեն ակնարկել, չեն խոստացել։ Մտածել, որ հայությունը կարող է կոնկրետ ակնկալիք ունենալ, սխալ է։

Այսինքն՝ անկախ երկրորդ փուլի արդյունքից՝ մենք ոգևորություն կամ հիասթափություն չպե՞տք է ապրենք։

– Չեմ կարծում, թե մեծ ակնկալիքներ պետք է ունենալ։ Շատ հավանական է, որ Լը Պենը պարտվի, այսինքն՝ Մակրոն դառնա հաջորդ նախագահ։ Նա կշարունակի ֆրանսիական դիվանագիտական ավանդական մոտեցումը՝ ինչպես ինքը հայտարարեց «Նուվել դե Արմենիի» հանդեսում։

Իսկ Ձեր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը, որ Հայաստանը, հայության խնդիրները այդչափ անկարևոր են Ֆրանսիայի համար՝ այն դեպքում, երբ մենք Ֆրանսիան համարում ենք մեզ ամենաբարեկամ եվրոպական պետությունը։

– Երկու պատճառ կա։ Ցեղասպանության հետ կապված գործն արված է՝ ճանաչված է, և Ֆրանսուա Օլանդը բավականին մեծ աշխատանք է տարել, նույնիսկ եթե վերջնական փուլում չանցավ Ցեղասպանության ճանաչման ժխտողականության դատապարտումը։  Հիմա հայերը կասկածի մեջ են՝ արդյոք նո՞ր նախագծով պետք է ներկայանան, թե՞ ոչ, արդյոք Ղարաբաղը չէ՞ առաջնահերթությունը։ Եթե Ղարաբաղն  է առաջնահերթություն, ապա ինչ կարող ենք սպասել թեկնածուներից ՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ ոչ։ Բայց հասկանո՞ւմ եք՝ նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, Ֆրանսիան ինչպե՞ս ճանաչի՝ մանավանդ, որ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահ երկիր է։  Ուստի սպասելու շատ բան չկա։ Դժբախտաբար, հայկական կազմակերպությունները Ղարաբաղի մասով շատ մեծ աշխատանք չեն տանում։ Ըստ իս՝ սխալ է, պետք  շեշտը դնել Ղարաբաղի և ոչ Ցեղասպանության։ Ցեղասպանության ճանաչման մասին աշխատանքն արդեն եղած բան է, պետք է առաջ անցնել։

Մեկ բան կա՝ Մակրոն ասաց, որ պետք է օգնել Թուրքիայի ժողովրդավար, դեմոկրատ մարդկանց՝ քաջալերել նրանց թե՛ ներկայի, թե՛ պատմության համար։ Եթե ճանաչեն Ցեղասպանությունը, ավելի ազատ ու դեմոկրատ կդառնան։ Բայց Լը Պենից ոչինչ սպասել պետք չէ։

Դուք էլ ասացիք, որ այսօր հայկական կազմակերպությունները շեշտը չեն դնում Ղարաբաղի վրա և կենտրոնացած են Ցեղասպանության միջազգային ճանաչման վրա։ Բայց արդյոք ժամանակը չէ՞, որ Սփյուռքը վերանայի իր անելիքները և  կենտրոնանա Ղարաբաղյան հիմնահարցի վրա։

– Նախ՝ պետք է  նոր մտածողություն, նոր գաղափարներ առաջ քաշվեն։ Սփյուռքահայությունը պետք է հասկանա, որ հայ ժողովրդի պատմությունը չի սկսվում ու ավարտվում Ցեղասպանությամբ։ Արդիական հարցը Ղարաբաղն է։ Անշուշտ, պետք է շարունակվեն աշխատանքները, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, բայց այսօրվա Թուրքիան ի՞նչ կարող է անել՝ ոչինչ։ Պետք է Թուրքիայի հասարակության հետ աշխատել, այն հատվածի, որը  ճանաչում է  Ցեղասպանությունը։ Սփյուռքահայությունը պետք է այս ամենում ուղղակի մասնակցություն ունենա, բայց, դժբախտաբար, չի մասնակցում։ Սփյուռքահայությունը մնացել է անցյալում։ Իսկ Ղարաբաղի մասով ասեմ հետևյալը՝ քանի որ Հայաաստանը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, սփյուռքահայության համար դժվար է, օտարներն ասում են՝ Հայաստանը չի ճանաչում, մենք ինչո՞ւ պետք է ճանաչենք։  Սփյուռքն այսօր կարիք ունի ժողովրդավարական հեղափոխության՝ թե՛ գործելակերպի (դեպի ժողովրդավարություն),  թե՛ մտածողության (մտնել իրականության մեջ), որովհետև ավանդական կարգավիճակն այլևս անցյալում է։ 1915-1923թթ. երեք անգամ հայ ժողովուրդը ջարդվել է։ Առաջինը՝ 1915 թվականին՝ ֆիզիկապես, երկրորդը՝ 1920 թվականին, երբ Հայաստանը որպես հանրապետություն դուրս եկավ պատմության երեսից, և երրորդը՝ 1923 թվականին, երբ հայկական հարցը դիվանագիտական  օրակարգից դուրս եկավ։ Այդ 8 տարվա մեջ հայկական հարցը, հայ ժողովուրդը, հայությունը պատմությունից դուրս եկան և մնացին իբրև հիշողություն։  Բայց  վերջին 10-20 տարվա մեջ մենք երեք հաղթանակ ունեցանք։ Առաջինը՝ Հայաստանն իբրև պետություն վերականգնվեց, դրա մեջ մտնում է այն, որ Ղարաբաղյան  պատերազմում հաղթանակ ունեցանք։ Երկրորդ՝ այսօր աշխարհում կան շատ պետություններ, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, վերջինը Գերմանիան էր, որ շատ կարևոր է։ Եվ երրորդ հաղթանակն այն է, որ Ղարաբաղի հարցը մնացել է դիվանագիտական միջազգային օրակարգում։ Ես դրանք հաղթանակ եմ համարում, բայց այսօրվա Սփյուռքի  կազմակերպությունները չեն անդրադառնում այդ երեք հաղթանակներին և այսօր աշխատում են՝ երեք պարտությունները նկատի ունենալով։ Այսինքն՝ ապրում և աշխատում են այնպես, կարծես մենք դեռ 20-ական թվականներում ենք։ Հերիք է։  Եթե ընդունեն երեք հաղթանակները, գաղափարների և գործելակերպի մեջ  մեծ փոփոխություններ կլինեն։

Ես 20 առաջարկ եմ ներկայացրել  նախագահ Սերժ Սարգսյանին՝ արդեն երեք շաբաթ է, և սպասում եմ պատասխանի։ Երբ նա եկավ Ֆրանսիա՝ մարտի 8-ին, մոտեցա ասացի՝ պարոն նախագահ, ասացիք, որ սպասում եք Սփյուռքից առաջարկների՝ ես 20 առաջարկ ունեմ։ Ասաց՝ շատ լավ, ընթրիքից հետո մոտեցավ ասաց՝ սպասում եմ առաջարկներին, և ես էլ ասացի, որ կուղարկեմ։ Հիմա արդեն երեք շաբաթ է՝ ուղարկել եմ և սպասում եմ արձագանքի։

 

Ստորև ներկայացնում ենք Կայծ Մինասյանի 20 առաջարկը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Սահմանադրական բարեփոխումներ

1/ Սենատի՝ ազգային երկրորդ օրենսդիր մարմնի ստեղծում

Միայն համամասնական ընտրություններով (2%), 5 տարվա մանդատ՝ վերստին ընտրվելու  իրավունքով՝ 30 ամիսը մեկ: Օրենքի նախագիծը առաջարկում է՝ 101 սենատոր, որոնցից տասը տոկոսը, այսինքն՝ 11-ը Սփյուռքից,   տարբեր շրջաններից, այդ թվում՝ Արցախից: Առավելությունները՝

քաղաքական համակարգի արդիականացում, օրենսդիր մարմնի ուժեղացում, իշխանական մարմինների տարանջատում, օրենքների բարելավում, շրջանների զարգացում, Սփյուռքի ընդգրկում և քաղաքական ռազմավարության ապահովում: Օրինակ՝ Սենատը կարող է ճանաչել Արցախի անկախությունը, առանց օրենքի ուժ ունենալու, քանի որ ԱԺ դեռևս այն չի քվեարկել:

ուժեղացրած թափանցիկություն, քաղաքական գործիչների երիտասարդացում:

Գործելակերպ՝ ՀՀ նախագահի վերահսկողության ներքո ԱԺ հանձնաժողովի ստեղծում՝ ընդգրկելով հայ և արտասահմանցի սահմանադրագետների

2/ ՀՀ Հանրային խորհուրդը Սահմանադրորեն վերածել Պետական խորհրդի (Conseil d’Etat)

Վազգեն Մանուկյանի նախագահած Հանրային խորհրդին տալ սահմանադրական կարգավորում՝ ներշնչվելով Ֆրանսիայի մոդելից, որը այդ մարմնի կարծիքները համարում է խորհրդատվական:

Գործելակերպ՝ կառավարական հանձնաժողովի ստեղծում, որը կլինի ՀՀ նախագահի վերահսկողության տակ

Վարչական մարմինների բարեփոխում

3/ Վերադարձի ազգային վարչության (National Agency) ստեղծում և Սփյուռքի նախարարության փակում

Որպեսզի ՀՀ-ն չքննադատվի հայաշատ պետությունների ներքին գործերին խառնվելու համար, և որպեսզի քաջալերվի հայերի վերադարձը հայրենիք, ստեղծել Ներգաղթի վարչություն:

Գործելակերպ՝ Սփյուռքի նախարարությունը վերածել Վերադարձի վարչության:

4/ ԱԳՆին առընթեր ստեղծել Արցախի նախարարություն

Ստեղծվելով Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից Եվրոպական հարցերով զբաղվող նախարարության մոդելի հիման վրա՝ այդ կառույցը հնարավորություն կտա Արցախի ինտեգրացումը Հայաստանին և կհզորացնի Հայաստանի դերը բանակցությունների ժամանակ:

Գործելակերպ՝ Հանձնաժողովի ստեղծում ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարությունների միջև:

5/ Պարտադիր զինծառայություն մինչև քառասուն տարեկան կանանց և տղամարդկանց համար՝ տարեկան մեկ ամսով

Ազգ-բանակ նպատակը հետապնդելով՝ պարտադիր ծառայությունը կլրացնի բանակի պակասը և կստեղծի ամուր կապ հայերի միջև:

Գործելակերպ՝ օրենքի նախագիծը ներկայացվում է կառավարության կողմից պաշտպանության հարցերով զբաղվող հանձնաժողովին՝ քվեարկության նպատակով

Ռազմական բարեփոխում

6/ Ռազմական ռադիոալիքի ստեղծում ՝ Ռադիո բանակ

Բանակի զինվորներին քաջալերելու, սփյուռքահայերին տեղեկություններ հաղորդելու և ադրբեջանական ապատեղեկատվությանը հակակշիռ ստեղծելու նպատակով տրամադրել հաճախականություն բանակի ռադոյին, որի մի մասը կֆինանսավորվի Սփյուռքի կողմից: Ռադոյի թղթակիցները կլինեն բացառապես զինծառայողներ:

Գործելակերպ՝ կառավարական հանձնաժողովի ստեղծում, որը կլինի ՀՀ նախագահի վերահսկողության տակ և կներգրավի պաշտպանության նախարարության և կապի նախարարության, ինչպես նաև համահայկանան հիմնադրամի ներկայացուցիչներ:

7/ Սփյուռքի հայ երիտասարդների համար ռազմական պրակտիկայի ստեղծում

Աշխարհի տարբեր երկրների հայազգի երիտասարդներին միմյանց հետ կապելու նպատակով լավ կլիներ նրանց հնարավորություն տալ ռազմական պրակտիկա անցկացնելու ՀՀ բանակում: Այն պետք է իրականացվի կամավոր հիմունքներով: ՀՀ-ն իր վրա կվերցնի նրանց ճանապարհածախսի կեսը:

Գործելակերպ՝ կառավարական հանձնաժողովի ստեղծում, որը կլինի ՀՀ նախագահի վերահսկողության տակ և կներգրավի պաշտպանության և էկոնոմիկայի նախարարությունների աշխատողների:

Տնտեսական բարեփոխումներ

8/ Հայաստանում Վալդայի պես ակումբի ստեղծում

Դավոսի կամ Վալդայի ակումբների օրինակով ձեռնարկել բարձր մակարդակի միջոցառման կազմակերպումը Հայաստանում, որի նպատակը կլինի համախմբել Հայաստանով հետաքրքրվող գործարարներին, փորձագետներին և քաղաքագետներին: Այն պետք է դռները բացի բոլոր նրանց համար, ովքեր ունեն հայանպաստ զարգացման ծրագրեր:

Գործելակերպ՝ հանձնաժողովի ստեղծում, որը կլինի ՀՀ նախագահի վերահսկողության ներքո և կներգրավի ԱԳ նախարարության և էկոնոմիկայի նախարարության աշխատողներին:

9/ Համահայկանան հիմնադրամը վերածել Ավանդների, ներդրումների և զարգացման Հայկական բանկի

Համահայկանան հիմնադրամը իր դարը ապրել է: Ժամանակը եկել է այն պրոֆեսիոնալ մակարդակով վերածելու ավանդների, ներդրումների  և զարգացման բանկի: Արդյունքում սփյուռքահայերը այդ բանկում կբացեն հաշվեհամար և կօգտվեն տոկոսային եկամուտներից:

Գործելակերպ՝ հանձնաժողովի ստեղծում, որը կլինի ՀՀ նախագահի վերահսկողության ներքո և կներգրավի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության աշխատողներին, ինչպես նաև համահայկական հանձնաժողովի ղեկավար անդամներին:

Մշակութային բարեփոխում

10/ Erasmus-ին համարժեք կրթական ծրագրի ստեղծում ՝ ՀՀ, ԱՀ և Սփյուռքի հայ դպրոցների ու կրթօջախների միջև

Հայ նոր սերնդի կապը հայոց լեզվի ու մշակույթի հետ ամրացնելու համար ստեղծել  Erasmus (Աբովյան) ծրագիրը, որը հնարավորություն կընձեռի ստեղծել մշակույթի համաշխարհային կրթադաշտ և կապի մեջ կդնի աշխարհի տարբեր  հայ դպրոցներն ու կրթօջախները:

Գործելակերպ՝ հանձնաժողովի ստեղծում, որը կլինի կրթության և լուսավորության նախարարության վերահսկողության ներքո և կներգրավի Սփյուռքի նախարարության ներկայացուցիչներին, ինչպես նաև աշխարհի տարբեր հայ կրթօջախների տնօրեններին:

11/ Հայախոսության (armenophonia) համաշխարհային կազմակերպության ստեղծում

Արդիականացնել հայոց լեզուն և միջազգայնացնել: Հայախոսության համաշխարհային կազմակերպությունը կլինի մի ազդեցության գործիք, որը կարտացոլի հայերի շահերը: Իրավասու անդամները կլինեն՝ ՀՀ-ն, Վրաստանը, ՌԴ-ն, Իրանը, Սիրիան, Լիբանանը, Կիպրոսը, Հունաստանը, Ֆրանսիան, Կանադան, ԱՄՆ-ը, Արգենտինան և Ավստրալիան: Արցախը կանդամակցի, երբ դառնա ճանաչված երկիր: Թուրքիան կանդամակցի, երբ հարաբերությունները բարելավի ՀՀ-ի հետ: Լավագույնս այն կընդգրկի վերոհիշյալ երկրների կառավարություններից մեկական ներկայացուցիչ: Սկզբում պետք է  սկսել դեսպանատների ներկայացուցիչներից:

Գործելակերպ՝ հանձնաժողովի ստեղծում, որը կլինի ԱԳ նախարարության վերահսկողության  ներքո և կընդգրկի կրթության և լուսավորության նախարարության ու Սփյուռքի նախարարության ներկայացուցիչների: Այնուհետև կհրավիրվեն իրավասու երկրների ներկայացուցիչները:

12/ Հայոց լեզվի նոր բառարանի ստեղծման հանձնաժողով

Բացատրական բառարանի նպատակը կլինի ընդգրկել արևմտահայերենն ու արևելահայերենը հավասար հիմունքներով՝ համապատասխան ժամանակակից իրականությանը:

Գործելաձև՝ հանձնաժողովի ստեղծում կրթության ու լուսավորության նախարարության վերահսկողության ներքո, որը կընդգրկի լեզվաբանների:

ՀայաստանՍփյուռք բարեփոխում

13/ Հայկական Սփյուռքի համաշխարհային կոնգրեսի ստեղծում՝ դեմոկրատական ընտրակարգով:

Հայաստանի և Սփյուռքի միջև եղած ցաքուցրիվ կապը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ստեղծել Հայկական սփյուռքի համաշխարհային, ապակենտրոն, անկախ  կոնգրես, որի անդամները կընտրվեն հինգ տարով:  Յուրաքանչյուր հայաշատ համայնք (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Կանադա, Արգենտինա, Ավստրալիա, Լիբանան, Սիրիա, Իրան, Հունաստան, Կիպրոս, Ուկրաինա, Թուրքիա, Իսպանիա) կունենա իր խորհուրդը – մի ներկայացուցիչ = մի ձայն հիմունքով՝ օրինակ Ֆրանսահայ խորհուրդ, Կանադահայ խորհուրդ և այլն: Մնացած համայնքները կխմբվեն աշխարհագրական չափանիշներով, օրինակ՝ եվրոպական պետություններ, Մերձավոր Արևելքի պետություններ և այլն: Այսպես, յուրաքանչյուր խորհուրդ կներկայացվի Կոնգրեսում պատվիրակությունների ձևով: Ի վերջո, այդ Կոնգրեսը կընտրի տասնմեկ սենատոր:

Գործելակերպ՝ Եղեռնի 100-ամյակի հանձնաժողովին հանձնարարել Կոնգրեսի ստեղծումը, որը կընդգրկի քաղաքագետների և սոցիոլոգների՝ որպես իրավասու անդամների:

14/ Հայաստան Սփյուռք վեհաժողով՝ հինգ տարին մեկ

Սփյուռքահայ Կոնգրեսի և ՀՀ միջև աշխատանքներին հետևելու համար կարևոր կլինի հինգ տարին մեկ վեհաժողովի և հինգ տարվա ընթացքում միջանկյալ համաժողովների կազմակերպումը: Օրինակ՝

2017 Հայաստան-Սփյուռք համաժողով՝ գործունեութան ոլորտները որոշելու համար

2018 Հայաստան-Եվրոպայի հայկական Սփյուռք՝ հրավիրելով եվրոպական    պատվիրակություններին

2019 Հայաստան-ԱՊՀ հայկական Սփյուռք համաժողով՝ հրավիրելով ԱՊՀ          պատվիրակություններին

2020 Հայաստան-Մերձավոր Արևելք ու Ասիա ՝ հրավիրելով Մերձավոր       Արևելքի ու Ասիայի պատվիրակություններին

2021 Հայաստան-ԱՄՆ ՝ հրավիրելով Հարավային և Հյուսիսային           Ամերիկաների և      Օվկիանիայի պատվիրակություններին

2022 Հայաստան-Սփյուռք վեհաժողով՝ արդյունքները և հեռանկարները        քննարկելու համար:

Գործելակերպ՝ կառավարական հանձնաժողովի ստեղծում, որը կլինի ՀՀ նախագահի վերահսկողության ներքո և կներգրավի արտերկրի ԱԳ նախարարություններ, սփյուռքահայ ազդեցիկ կազմակերպությունների ներկայացուցիչներ և քաղաքագետներ

15/ Ստեղծել սփյուռքահայ աշակերտների և հայկական բանակի զինվորների միջև փոխադարձ շփման հարթակ (ՀայաստանՍփյուռք)

Սփյուռքի կողմից  հայ զինվորներին հովանավորման համակարգի ստեղծումը կխթանի հայ ինքնության գիտակցությունը սփյուռքում, կլինի համերաշխության գրավական և կհանդիսանա երիտասարդության փոխադարձ շփման միջոց:

Ամենայն զգուշությամբ և անվտանգության բոլոր կանոնները հարգելով՝ պետք է կառուցել այդ հովանավորման կամուրջները, որը կկապի արտերկրի հայ կրթօջախները շփման գծի զինվորների հետ:

Օրինակ՝ Մարսելի «Համազգային» դպրոցը կհովանավորի սահմանի X հատվածի զինվորներին: Կուղարկվեն նվերներ, նամակներ, առաջին անհրաժեշտության պարագաներ: Այս ամենին կարելի է հետևել համացանցի միջոցով՝ պաշտպանության նախարարության վերահսկողության ներքո:

Գործելակերպ՝ ստեղծել աշխատանքային հանձնաժողով պաշտպանության նախարարության վերահսկողության  ներքո, որը կընդգրկի ԱԳՆ-ի, կապի, տրանսպորտի, կրթության ու լուսավորության նախարարություններ, Սփյուռքի ներկայացուցիչներ և հայ կրթօջախների տնօրեններ:

Միջազգային բարեփոխումներ

16/ Խաղաղության համաշխարհային կենտրոնի ստեղծում Երևանում

Այս կենտրոնի նպատակը կլինի ոչ հայկական թեմաների արծարծումը, աշխարհում խաղաղության նպաստման ազդակ դառնալը, և Հայաստանը միջազգային բանակցության երկիր դարձնելը:

Գործելակերպ՝ աշխատանքային հանձնաժողովի ստեղծում ՀՀ նախագահի վերահսկողության ներքո:

17/ Ցեղասպանության զոհ դարձած ազգերի երկխոսության ֆորումի  ստեղծում

Ցեղասպանության զոհ դարձած ազգերի երկխոսության ֆորումի  ստեղծումը հնարավոր կդարձնի ժողովուրդների միջև բարեկամությունը, մարդկային արժանապատվության հարգումը և նոր ցեղասպանությունների կանխումը: Այդ ֆորումին կմասնակցեն Իսրայելը, Ռվանդան, Բոսնիան և Հերցեգովինան, Հարավային Սուդանը, Կամբոջան, Իրաքը (ոչ Իրանը, Սիրիան, Հայաստանը, Ուկրաինան և ԱՄՆ-ը:

Գործելակերպ՝ աշխատանքային հանձնաժողովի ստեղծում ՀՀ նախագահի վերահսկողության ներքո, որը կընդգրկի ՆԳ, ինչպես նաև Կրթության ու լուսավորության նախարարությունները

Կրթական համակարգի բարեփոխումներ

18/ Հայաստանում քաղաքագիտության ինստիտուտի ստեղծում:

Ազգի վերակառուցման բանալին կրթությունն է: Ելնելով հայերի մտավոր բարձր ունակություններից՝ միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության դասավանդումը երկրի էլիտար խավին կտա գերազանց մակարդակ: Քաղաքագիտության ինստիտուտի ստեղծումը առաջին քայլը կլինի պետական կառույցներին անհրաժեշտ հմտություններով ապահովելու համար:

Գործելակերպ՝ աշխատանքային հանձնաժողովի ստեղծում կրթության ու լուսավորության նախարարության վերահսկողության ներքո, որը կընդգրկի քաղաքագետների

19/ Ապահովագրության ստեղծում ուսանողների համար

Ապահավորագրության ստեղծումը հնարավություն կտա ուսանողներին բուժվել ու կրթվել այդ ապահովագրության շնորհիվ:

Գործելակերպ՝ աշխատանքային հանձնաժողովի ստեղծում կրթության ու լուսավորության նախարարության վերահսկողության ներքո, որը կընդգրկի սոցիոլոգների:

20/ Արևմտահայերենի և օտար լեզուների ինստիտուտի ստեղծում:

Արևմտահայերենի և օտար լեզուների ինստիտուտի ստեղծումը հնարավորություն կտա արևմտահայերենի զարգացումը խթանել և հարստացնել ժամանակակից հայերենը:

Աշխարհի բոլոր լեզուները Հայաստանում հավաքելով՝ հայերը կդառնան համաշխարհային ազգ՝ իրենց յուրահատկությունները պահպանելով հանդերձ:

Գործելակերպ՝ աշխատանքային հանձնաժողովի ստեղծում կրթության ու լուսավորության նախարարության վերահսկողության ներքո, որը կընդգրկի լեզվաբանների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում