Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ հույս հայտնելով, որ բոլոր կողմերը զսպվածություն կցուցաբերեն Հյուսիսային Կորեայի հարցում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Չինացի առաջնորդի խոսքով՝ իր երկիրը դեմ է այն ամենին, ինչը հակասում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերին:
Սի Ցզինպինի խոսքով՝ բոլոր կողմերը, այդ թվում՝ ամերիկացի նախագահը, պետք է խուսափեն լարվածությունը խորացնող քայլերից: