Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Մեզ անպտուղ իշխանափոխություն պետք չէ. ՀՀԿ հիմնադիր անդամ

Չնայած բազմաթիվ խոստումներին, այնուամենայնիվ, իշխանությունները բազմաթիվ հնարավորություններ գտան՝ դիմելու նոր տեխնոլոգիաների՝ նոր մանիպուլյացիաների: Այս մասին «Առաջին լրատվական» – ի հետ զրույցում, գնահատելով խորհրդանական ընտրությունները, ասաց ՀՀԿ հիմնադիր անդամ Կարապետ Կարապետյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ հետընտրական զարգացումներ չեղան, Կ. Կարապետյանը նշեց, որ իշխանությունները նախահարձակ եղան՝ ձերբակալելով Սամվել Բաբայանին: «Մեզ անպտուղ իշխանափոխություն պետք չէ. եթե ընդդիմությունը գար իշխանության, բայց չփոխեր արտաքին և ներքին քաղաքական և տնտեսական ոլորտներում հարցադրումները, իշխանափոխությունն անպտուղ կլիներ»,- նշեց Կ. Կարապետյանը:

Նրա դիտարկմամբ՝ հետընտրական զարգացումներ կլինեն երկու ուղղություններով. «Առաջինը՝ ոչ միայն ընդդիմության, այլ նաև մեր ազգի պարտքն է բացահայտել դեռևս չբացահայտված խախտումների տեխնոլոգիան, և երկրորդ՝ պետք է պարզել, թե ինչպես է, որ ՀՀԿ-ին աջակցելու համար 114 տնօրենների ապօրինի ցուցակագրումների փաստը չի գտնվում դատական գործընթացում: Այս անպատժելիությունը կբերի հայ ժողովրդի հիասթափության աստիճանի բարձրացմանը»:

Կ. Կարապետյանի խոսքով՝ քանի որ հայ ազգի առաջ ծագած խնդիրները շուտափույթ լուծում են պահանջում, պետք է համագործակցել այս իշխանությունների հետ: Նրա կարծիքով՝ առաջնահերթ խնդիրներն են՝ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությունը, ղարաբաղյան հարցի սկզբունքային մոտեցումների փոփոխությունը՝ մադրիդյան սկզբունքներից հրաժարվելը, և համահայկական կառույցներ ստեղծելը:

Անդրադառնալով ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը, Կ. Կարապետյանն ընդգծեց, որ մարդկության առաջ ծառացած ամենակարևոր հարցը քաղաքակրթության հարցն է: «Մենք՝ ինքներս ենք մեզ դնում վասալի տեղ, մենք ինքներս մեր արժանապատվությունը գցում ենք. արտաքին քաղաքականության մեջ չպետք է վասալ լիենք: Եռանախագահները ղարաբաղյան հարցի լուծողը չեն, նրանք ընդամենը մասնակցում են կոնֆլիկտի կառավարմանը»,- նշեց Կ. Կարապետյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում