Tuesday, 14 05 2024
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին

Կարեն Կարապետյանի շոուի մասնակից է դառնում նաև ԱՎԾ-ն

Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է 2017թ. մարտ ամսվա Հայաստանի սոցիալ-տնտեսական, նախնական մակրոտնտեսական ցուցանիշները: Եվ ԱՎԾ-ն այդ ամիս 2016թ. մարտի համեմատ արձանագրել է 6,8 տոկոս տնտեսական աճ կամ, իր իսկ տվյալներով, տնտեսական ակտիվություն: Ընդ որում, ըստ ԱՎԾ-ի տվյալների, աճի այս տեմպը սկսվել է հունվար ամսին և գնալով ավելացել է: Իսկ հունվար և փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ գրանցվել էր 6,4 տոկոս աճ:

ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ տնտեսական այդ աճը տեղի է ունեցել արդյունաբերության, առևտրի շրջանառության և ծառայությունների ծավալի աճի շնորհիվ: Հենց այդ ոլորտներն են ամենաշատը աճել առաջին երեք ամիսներին: Այդպիսով արդյունաբերական արտադրանքների ծավալն աճել է 17,2 տոկոսով, բայց ԱՎԾ-ն չի նշել, թե արդյունաբերության հատկապես որ ճյուղն է աճել՝ հանքարդյունաբերությո՞ւնը, թե՞ այլ ոլորտ: Այդ մանրամասները կհրապարակվեն առաջիկա օրերին:

Նույն տվյալների համաձայն՝ առևտուրն աճել է 13,7 տոկոսով: Ի դեպ, կարծիք կա, որ մարտ ամսին առևտրի նման աճը տեղի է ունեցել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, երբ կուսակցություններն ու ռեյտինգային թեկնածուները տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսել իրենց ընտրարշավները կազմակերպելու համար, ինչը նպաստել է նման աճին: Հակառակ պարագայում տարվա առաջին երեք ամիսները թե՛ առևտրի, թե՛ տնտեսական այլ զարգացումների առումով միշտ պասիվ շրջան են համարվել: Իսկ ծառայությունների ծավալը՝ 8,4 տոկոսով: 6,9 տոկոսով ավելացել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը, ինչը նույնպես ենթադրելի է, քանի որ այս տարի մեր երկրում բավականին խիստ ձմեռ գրանցվեց:

Մարտ ամսին անցած տարվա մարտի համեմատ 8,9 տոկոսով ավելացել է նաև արտաքին առևտրաշրջանառությունը: Այս դեպքում թեև դրական միտում կա այն առումով, որ արտահանումը ավելի շատ՝ 10,6 տոկոսով է աճել, ներմուծումը՝ փոքր-ինչ քիչ՝ 8 տոկոսով, այնուամենայնիվ, շարունակվում է պահպանվել արտահանման և ներմուծման ծավալների միջև առկա խիստ տարբերությունը: Ներմուծումը շարունակում է ավելի քան կրկնակի անգամ գերազանցել արտահանմանը: Մարտին կատարվել է 443 մլն դոլարի ներմուծում, մինչդեռ արտահանումը եղել է ընդամենը 215 մլն դոլարի:

Իհարկե, կան ոլորտներ, որոնք անկում են ունեցել, և ամենաշատ՝ 13,5 տոկոս անկում գրանցվել է շինարարության ոլորտում: Տարիներ շարունակ Հայաստանի տնտեսության աճի հիմնական առաջատար ոլորտը վերջին տարիներին անշեղորեն անկում է գրանցում՝ այն դեպքում, երբ մեկ տասնամյակ առաջ 30-40 տոկոս աճ ուներ: 3,7 տոկոս անկում է գրանցել նաև գյուղատնտեսությունը, ինչն այս դեպքում սեզոնայնությամբ է պայմանավորված:

Նշենք նաև, որ ԱՎԾ-ն դեռ չի հրապարակել եռամսյակային ընդհանուր տվյալները: Բայց անգամ հունվար-փետրվար-մարտ ամիսների առանձին տվյալների հրապարակումից ակնհայտ է դառնում, որ այդ կառույցը ցանկանում է այս տարվա տնտեսական աճի համար մեծ թիվ՝ 6 տոկոս ցուցանիշ ցույց տալ: Եվ եթե տնտեսության զարգացման համար ոչ ակտիվ համարվող այս ամիսներին այսքան աճ է ցույց տալիս, ապա նույն տեմպով կարելի է ակնկալել, որ տարվա կեսից այդ ցուցանիշները կարող են այնքան բարձրացվել, որ հանկարծ նորից երկնիշ աճ ցույց տրվի:

Տպավորություն է ստեղծվում, որ ԱՎԾ-ն աշխատում է վարչապետ Կարեն Կարապետյանի կերպարի շուրջ: Չէ՞ որ Սերժ Սարգսյանը Կ. Կարապետյանին վարչապետ նշանակելով՝ հայտարարեց, որ նա պետք է լինի տնտեսական զարգացման և բարեփոխումների խորհրդանիշը: Ահա ԱՎԾ-ն վարչապետի համար նման խորհրդանշական թվեր է ապահովել՝ անկախ այն հանգամանքից, թե իրականում մենք տնտեսական ինչ ակտիվություն ենք ունեցել: Պարզապես ԱՎԾ-ի այս ցուցանիշներին գալիս է ժխտելու Արժույթի միջազգային հիմնադրամի՝ օրերս արած այն կանխատեսումը, թե 2017-2018թթ. ՀՀ տնտեսության համար ընդամենը 2,9 տոկոս աճ է կանխատեսվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում