Մեծ թենիսի ռեկորդակիր Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ հղի է: 35-ամյա թենիսիստուհին Snapchat-ի իր էջում կլորացած փորիկով լուսանկար է հրապարակել և մակագրել. «20 շաբաթ»:
2016թ. դեկտեմբերին Սերենա Ուիլյամսը և Reddit սոցիալական ցանցի հիմնադիր ազգությամբ հայ, ամերիկացի Ալեքսիս Օհանյանը հայտարարել էին իրենց նշանադրության մասին: