Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Խաչատուրովը Մոսկվային ձեռնտու տարբերակ էր, բայց հուսով եմ՝ որ նա չի մոռանա, որ հայ է

Երկարատև քննարկումներից հետո հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ գլավոր քարտուղարի պաշտոնը վերջապես Հայաստանի ներկայացուցիչն է ստանձնելու: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե Յուրա Խաչատուրովի նշանակումը ինչ կարող է տալ Հայաստանին, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը նշեց, որ դրական է գնահատում Խաչատուրովի նշանակումը: Նրա խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ այնուամենայնիվ, հարգում են Հայաստանին. «Հայաստանի խոսքն անցնում է»:

«Գլխավոր քարտուղարի պաշտոն կա նաև ՆԱՏՕ-ում, այդ բոլոր միջազգային կառույցները նմանատիպ են, ՀԱՊԿ-ը փոքր կազմակերպություն է՝ 6 անդամ ունի, իսկ ՆԱՏՕ-ում 28 անդամ են, բայց կառուցվածքային առումով շատ նման են. գլխավոր քարտուղարի դերը ոչ թե քաղաքական որոշում կայացնելն է, այլ պետությունների միջև համագործակցությունը կարգավորելը և տեխնիկական համագործակցությունն ապահովելը: Գլխավոր քարտուղարն, օրինակ, նախապատրաստում է գագաթաժողովները, պաշտպանության նախարարների, արտգործնախարարների հանդիպումները, ամփոփում է ինֆորմացիան, ներկայացնում է բոլոր նախագահներին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գործառույթը քաղաքական որոշումներ կայացնողի գործառույթ չէ, ՀԱՊԿ գլխավոր քաղաքական մարմինը 6 անդամ պետությունների նախագահների խորհուրդն է, որը, հիմնվելով ինֆորմացիայի վրա, որոշում է կայացնում»,- նշեց Ս. Գրիգորյանը:

Քաղաքագետն ընդգծեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարից չպետք է ակնկալել, որ նա Հայաստանի շահերը առաջ է տանելու, քանի որ դա իր գործառույթի մեջ չի մտնում: Նրա խոսքով՝ Խաչատուրովը, որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, պետք է ներկայացնի այդ կազմակերպության շահերը:

«Այնուամենայնիվ դրական է այն, որ ՀԱՊԿ-ում սկսեց աշխատել ռոտացիոն սկզբունքը, որը կանոնադրությունում ֆիքսված էր, բայց բոլորը լռությամբ ընդունում էին, որ Ռուսաստանի դերն այնքան մեծ է, որ միշտ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պետք է լինի Ռուսաստանի ներկայացուցիչը:

Ի վերջո Ռուսաստանը հասկացավ, որ սխալ է այն, որ 94թ-ից սկսած՝ անընդհատ ՀԱՊԿ ղեկավարը Ռուսաստանի ներկայացուցիչն է, հասկացավ, որ պետք է ռոտացիոն սկզբունքն աշխատի, և քանի որ Հայաստանն առաջինն էր այդ հերթում, գրեթե ավտոմատ կերպով հենց Հայաստանի ներկայացուցիչը նշանակվեց: Դրական է այն, որ ի վերջո հարգեցին կանոնադրությունը, հարգեցին մեր իրավունքները և Հայաստանի ներկայացուցչին նշանակեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար»,- նշեց Ս. Գրիգորյանը:

Նրա դիտարկմամբ՝ Խաչատուրովը Մոսկվային ձեռնտու տարբերակ էր. «Բայց հուսով եմ, որ նա չի մոռանա, որ հայ է, Հայաստանի քաղաքացի է և որ երկար ժամանակ այստեղ պաշտոններ է զբաղեցրել: Խաչատուրովը թեև քաղաքական որոշումներ չի կարող կայացնել, բայց նա մեր տարածաշրջանի վտանգներն ավելի լավ է հասկանում, և եթե, Աստված չանի, նորից Ադրբեջանի կողմից հարձակում լինի Հայաստանի վրա, նա գոնե ժամանակին ինֆորմացիան կհասցնի բոլոր նախագահներին, օբյեկտիվ ինֆորմացիա հասցնելը կարևոր է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում