Tuesday, 14 05 2024
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ

Վիգեն Սարգսյանը սկսում է

Ապրիլի 20-ին Երևանում տեղի կունենա «Ազգ-բանակ-2017» թեմայով համաժողով, որ պաշտպանության նախարարությունը կազմակերպում է կրթության ու գիտության նախարարության հետ միասին:

Համաժողովը կտևի մի քանի օր՝ տարբեր միջոցառումների տեսքով, և դրանում ներգրավված կլինի գրեթե ամբողջ կրթական համակարգը: Թե ինչ է կրթական համակարգը՝ գոնե այս պահին բոլորն են հասկանում, քանի որ շատ թարմ է այդ համակարգի հետ կապված ձայնագրությունների նախընտրական սկանդալը, որը նաև վերածվել է դատական գործընթացի՝ իհարկե, ձայնագրություններն անող կողմի դեմ: Կրթության ու գիտության համակարգը վարչական ծանրակշիռ ռեսուրս է, թերևս հիմնական ռեսուրսը:

Ինչ է ազգ-բանակ հայեցակարգը՝ ևս պարզ է. դա Վիգեն Սարգսյանի ակտիվ քաղաքականություն մուտքի, այսպես ասած, բազային-գաղափարական հիմքն է, ընդ որում, մի շարք իրողություններից ելնելով՝ օբյեկտիվորեն բավական ծանրակշիռ հիմքը: Հարցն այն է, թե որքանով է այն ծառայելու պետության օբյեկտիվ շահերին, թե՞ հանդիսանալու է քաղաքական սուբյեկտիվ շահերի սպասարկման միջոց:

Բանն այն է, որ խորհրդարանի ընտրությունից հետո Հայաստանում ներիշխանական դիմակայությունն ու պայքարը մտնում են, այսպես ասած, վճռական փուլ, որտեղ պետք է հանգուցալուծվի Սերժ Սարգսյանի նախագահական պաշտոնից հետո վարչապետի պաշտոնի խնդիրը: Վիգեն Սարգսյանը այդ հարցում Սերժ Սարգսյանի ֆավորիտներից մեկն է, ակնհայտորեն: Եվ եթե Սերժ Սարգսյանն ինքը չցանկանա կամ չկարողանա առաջադրվել որպես վարչապետ, ապա այդ պաշտոնում նա անկասկած կցանկանա տեսնել հենց Վիգեն Սարգսյանին, ոչ թե Կարեն Կարապետյանին: Բայց դրա համար պետք է, որպեսզի Վիգեն Սարգսյանը լինի ավելին, քան լոկ պաշտպանության նախարար: Եվ Վիգեն Սարգսյանն ակնհայտորեն հավակնում է լինել ավելին, քանի որ հանդես է եկել նաև տնտեսական բնույթի հայեցակարգային դատողություններով:

Ազգ-բանակն էլ այն հիմքն է, որ Սարգսյանին, այսպես ասած, տալիս է տարբեր ոլորտներ «մուտքի» լեգիտիմ հնարավորություն: Վիգեն Սարգսյանը սկսում է կրթության ու գիտության ոլորտից: Ընդ որում, հետաքրքրական է, որ ոլորտը պատկանում է Դաշնակցությանը, այսինքն՝ կոալիցիոն պայմանավորվածությամբ այն ՀՅԴ ներկայացուցչի պորտֆել է: Դա հատկապես ուշագրավ է՝ նկատի ունենալով վարչապետ Կարեն Կարապետյանի ոչ բարվոք հարաբերությունը ՀՅԴ-ի հետ, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայից նրա դժգոհությունը:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում