Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Գլխավոր դատախազն ու ԵՄ դեսպանը քննարկել են ընտրական գործընթացին առնչվող հարցեր

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրին՝ ՀՀ գլխավոր դատախազը մեկ անգամ ևս ընդգծել է  Եվրոպական Միության հետ համագործակցության բարձր մակարդակն ու կարևորել համապետական ընտրություններին ԵՄ աջակցությունը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են ապրիլի  2-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված ընտրախախտումների քննությանն առնչվող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը  ընդգծել է ընտրական տեղամասերում  ներդրված տեխնիկական սարքավորումների նշանակությունը հատկապես ընտրախախտումների կանխարգելման ու այդ դեպքերով քննության օբյեկտիվության ու բազմակողմանիության ապահովման առումով:

ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին բարձր է գնահատել քվեարկությանը նախորդող օրերին, ինչպես նաև քվեարկության օրը  դատախազության կողմից ընտրախախտումների վերաբերյալ հրապարակումներին արագ արձագանքը, ընտրախախտումների ստուգման աշխատանքների համակարգումը:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը  ներկայացրել է ընտրությունների նախապատրաստման ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը ընտրախախտումների վերաբերյալ իր դիտարկումները:

Դեսպանի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է քվեարկության օրը  և դրան հաջորդող օրերի ընթացքում ուսումնասիրված, առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումների, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները: Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ  դատախազությունում ուսումնասիրվել է շուրջ  2500 հրապարակում, 60 ահազանգ, որոնք ստացվել են դատախազության թեժ գծով, ինչպես նաև ոստիկանության ստորաբաժանումներում ստացված 309 ահազանգեր:

Նշվել է, որ ինչպես ընտրությունների նախապատրաստման, այնպես էլ` քվեարկության օրվա ընթացքում հրապարակված ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների  ուսումնասիրությունը վկայում է, որ դրանց ճնշող մեծամասնությունը կրել են ընդհանուր, վերացական բնույթ կամ  վերաբերել են նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներին, քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի  խնդիրներին՝  քվեարկության սենյակների կահավորմանը,  տեխնիկական սարքավորումների գործարկմանը, տեղամասերում հերթերի, կուտակումների առաջացմանը, տեսանկարահանող սարքերի խափանմանը, տեղամասային հանձնաժողովների աշխատակարգային խախտումներին կամ անորոշ ձևակերպումներ են պարունակել: 820 դեպքով վարույթ է իրականացվել, որոնցից 720-ում հանցագործության հատկանիշները հերքվել են կամ քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել: Հարուցվել են 18 քրեական գործեր, որոնցից 7-ն ուղարկվել է դատարան:

Դեսպան Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին հանգամանալից տեղեկատվության տրամադրման համար:

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդեն իսկ ձևավորված համագործակցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում