Սիրիայի Դեր Զոր քաղաքի Ջալտա շրջանում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարվածն ընդդեմ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման շտաբի և պահեստի հանգեցրել է հարյուրավոր մարդկանց թունավորմանը: Այս մասին հաղորդում է SANA սիրիական պետական գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի ԶՈՒ հրամանատարությանը:
Հայտարարության համաձայն՝ ավիացիայի թռիչքն իրականացվել է ապրիլի 12-ին: Արդյունքում շատ թվով ահաբեկիչներ են ոչնչացվել, այդ թվում՝ արտասահմանցի վարձկաններ: «Ռմբակոծությունից հետո պահեստի վրա դեղին ծուխ է բարձրացել: Դա վկայում է այն մասին, որ այնտեղ պահվել են թունավոր նյութեր: Թունավորման հետևանքով հարյուրավոր մարդիկ են մահացել, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ»,-ասվում է հայտարարության մեջ: