«Տարվա համաշխարհային ավտոմեքենա» ամենամյա մրցույթի ժյուրին հաղթող է հայտարարել Jaguar F-Pace ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Մրցույթի արդյունքները հայտարարվել են ապրիլի 13-ին՝ Նյու Յորքում ավտոսրահից բացումից առաջ։
Jaguar F-Pace-ի հետ առաջին տեղի համար պայքարել են Audi Q5-ն ու Volkswagen Tiguan-ը։
Նշվում է, որ այդ մեքենան դարձել է մրցույթի՝ արժեքով երկրորդ հաղթողը։ Դրանից թանկ արժեք ունի Lexus LS 460 սեդանը, որը հաղթել էր 2007 թվականին։
Անցած տարի մրցանակը բաժին էր հասել Mazda MX-5 ռոդսթերին։