Առնվազն 10 խաղաղ բնակիչ է զոհվել սիրիական Ռաքքա քաղաքից արևմուտք գտնվող շրջանում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։
Նշվում է, որ հարվածը հասցվել է Հունեյդա գյուղում։
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հարվածներ է հասցնում Ռաքքայի շրջանում՝ ԴԱԻՇ-ի դեմ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» արաբա-քրդական ջոկատների գործողություններին աջակցելու համար։