ԱՄՆ-ի կողմից սիրիական «Շայրաթ» ավիաբազային ուղղված հրթիռակոծման հետևանքով զոհվել է սիրիացի 4 զինվորական: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով մարդու իրավունքների հրցով սիրիական մոնիթորինգի կենտրոնը, որը տեղակայված է Լոնդնոում:
Իրավապաշտպանների տվյալներով՝ թևավոր հրթիռակոծման հետևանքով գրեթե ամբողջությամբ ավերվել է Սիրիայի ռազմաօդային ուժերի բազան: Հարձակման հետևանքով զոհվել է 4 զինծառայող, այդ թվում՝ մեկ սպա:
Սիրիայի Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի հայտարարել տուժածների կամ զոհերի մասին: