Նախագահական մրցապայքարում հանրապետական Դոնալդ Թրամփի նախկին մրցակից, դեմոկրատ Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ սիրիական հակամարտությունը կարելի է լուծել Սիրիայի ռազմաօդային ուժերի ապակայունացմամբ։ Այս մասին նա հայտարարել է Նյու Յորքում «Աշխարհի կանայք» գագաթնաժողովի ժամանակ՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Նախագահ Բաշար Ասադն ունի ռազմաօդային ուժեր, որոնք հանդիսանում են խաղաղ բնակչության մահվան մեծամասնության պատճառ…Ես համոզված եմ, որ մենք պետք է նախկինում և պետք է հիմա շարքից հանենք նրա աերոդրոմները, այդպիսով խոչընդոտենք նրան կրկին ռմբակոծելու անմեղ մարդկանց ու օդից նրանց վրա լցնելու զարին գազ»,-ընդգծել է նա։