Իրանի Խորասան-Ռեզավի նահանգում՝ երկրի հյուսիս-արևելքում, տեղի է ունեցել 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հաղորդում է Fars պարբերականը:
Էպիկենտրոնում, որը գտնվում է Մեշհեդ քաղաքից 80 կմ հեռավորության վրա, տեղակայված է 5 գյուղ: Աղետի գոտում գտնվում են հարյուրավոր մարդիկ: Նախնական տվյալներով՝ կա 1 զոհ:
Դեպքի վայր են ուղարկվել մսնագետների երեք խումբ՝ հնարավոր վնասը գնահատելու համար: Տեղի հիվանդանոցները պատրաստ են ընդունել վիրավորներին և տուժածներին: Իրանի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը չի բացառում ստորգետնյա ցնցումների կրկնությունը: