Tuesday, 14 05 2024
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը

Կարեն Կարապետյան. Անթույլատրելի է ընտրությունների արդյունքները տեղափոխել անձնական հարաբերությունների դաշտ

Ազգային ժողովի ապրիլի 2-ի ընտրությունները առաջինն էին կառավարման նոր մոդելի անցումից հետո, ինչպես նաև ընտրակարգի մի շարք նորմածությունների տեսակետից: Արդեն իսկ հայտնի են նախնական արդյունքները, և ցանկանում եմ մի քանի դիտարկումներ ներկայացնել: Նախ՝ շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքական ուժերին և տարածքային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին` առավելագույնս քաղաքակիրթ ընտրապայքարի համար: Թե նախընտրական շրջանում, թե բուն ընտրությունների ընթացքում տեղ գտան որոշակի թերացումներ կամ բացթողումներ, սակայն ընդհանուր առմամբ, չհաշված մասնակի բացառությունները, կարծում եմ, հաջողվեց դուրս չգալ առողջ մրցակցության սահմաններից: Համենայն դեպս, մեծամասամբ հնարավոր եղավ խուսափել սուր առճակատումներից, անձնական վարկաբեկումներից ու ծայրահեղ այլ դրսևորումներից: Շնորհակալ եմ նաև ոչ միայն ինձ ձայն տված շուրջ 45.000 ընտրողներին, այլև հատկապես Լոռու մարզի մեր բոլոր հայրենակիցներին, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժին կամ անհատին տվեցին իրենց քվեն: Նախընտրական շրջանում իմ հանդիպումների ժամանակ մեծ ջերմություն եմ զգացել հանդիպումներին մասնակցած իմ հայրենակցներից, ինչի համար ևս շնորհակալ եմ: Թե այդ ջերմությունը, թե ակնհայտ վստահությունը էլ ավելի են պարտավորեցնում: Մյուս կողմից, իմ ցանկությունն է, որ ընտրությունների արդյունքները որևէ պարագայում չանձնավորվեն: Ինչպես ընտրություններից առաջ եմ նշել, այսօր էլ կրկնում եմ. ընտրություններից հետո կյանքը վերստին առօրյա հունով շարունակվելու է, և անթույլատրելի է նախընտրական ժամանակահատվածի գործընթացներն ու, առավել ևս, ընտրությունների արդյունքները տեղափոխել անձնական հարաբերությունների դաշտ:

Ինչ վերաբերում է ինձ, ապա մեկ անգամ ևս ուզում եմ հավաստել, որ շարունակելու եմ աշխատել իմ հնարավորությունների սահմաններում:

Կարեն Կարապետյան
ՀՀ ԱԺ պատգամավոր

 

Լուսանկարը՝  ArmLur.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում